Կյանքը Աստուծո աչքի ներքո ապրելու իմաստությունն է. կյանքը արժեւորվում է Ավետարանի ճշմարտություններով եւ մեր Հայրերի
սուրբ ավանդություններով:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 11 (239), նոյեմբեր 2019 թ.  


 

       

«ԵՐԱՆՈՒՀԻ ԿՈՅՍ ՏԻՐՈՒՀԻ ԴՈՒ ՕԹԱՐԱՆ ԵՍ ՄԻԱԾՆԻ»

«Կույսդ մաքուր եւ հրաշալի, դու գեղեցիկ գեղ գովելի, Հոտով նման ես դու վարդի, շուշան հովտաց, ծաղիկ դաշտի»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այ Առաքելական Եկեղեցին Աստվածածնին նվիրված յոթը տոն ունի, այդ թվում եւ Ս. Կույսի տաճարընծայումը, որ հաստատվել է Զ դարում եւ տոնացույց մտել ԺԸ դարում: Բոլոր Եկեղեցիներն այն տոնախմբում են նոյեմբերի 21-ին: Ս. Կույսի ծնողները՝ Աննան եւ Հովակիմը, նրան նվիրեցին Տիրոջ Տաճարին, ուր, Աննա մարգարեուհու հսկողությամբ, սպասավորություն էր անում, բեհեզ ու ծիրանի մանում: Տաճարում մնալով՝ Մարիամը հետագայում դարձավ ոսկյա այն սափորը, որ իր մեջ կրեց Կենաց Մանանան՝ դառնալով «բուրվառ ոսկի լցեալ, տուփ անուշ խնկոյն»: Սրբուհին պսակն է բոլոր սրբերի, մայրն ու ծնողը բոլոր արդարների, Աստծո աղախինն է, միեւնույն ժամանակ՝ Նրա կենդանի Խոսքի կրողը:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Նոյեմբերի 21-ին՝ «Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի տաճարն» տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր, ուխտավորաբար Գյումրիում գտնվող, Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ Պատարագի ընթացքում ներկա հավատացյալները եւ Դիլիջանի Ս. Խաչ եկեղեցու ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները