Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՆԻԿՈՂԱՅՈՍ ՀԱՅՐԱՊԵՏ ՄՅՈՒՌԱ

նվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում, որ շատ հեռու չէ ներկայիս Անթալիա քաղաքից: Մեծահարուստ, բայց միաժամանակ շատ բարեպաշտ ծնողների զավակ էր: Մայրը քույրն էր Նիկողայոս Երեց եպիսկոպոսի: Վաղ տարիքում կորցրել էր ծնողներին եւ մեծացել մորեղբոր խնամքի ներքո: Նա Ավետարանի հետեւյալ պատգամը՝ «եթե ուզում ես կատարյալ լինել, վաճառիր ողջ ունեցվածքդ եւ տուր աղքատներին», համարում է իրեն ուղղված, ուստի սկսում է վաճառել ծնողներից մնացած հարստությունը՝ աղքատներին տալու համար:

Իմանալով, որ մի հայր չի կարողանում հայթայթել երեք դստրերի ամուսնական օժիտը՝ գիշերով գաղտնի երեք քսակներ է նետում նրանց տուն եւ փրկում ընտանիքը դժվար կացությունից: Քահանա է ձեռնադրվում մորեղբորից: Սուրբ Երկիր ուխտի գնալիս ահավոր ալեկոծություն է լինում: Նավաբեկությունից խուսափելու համար Նիկողայոսն աղոթում է՝ հանդարտեցնելով ծովը:

Մյուռա (Զմուռնիա) քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվում առաջնորդի մահվանից հետո: Մեծ եռանով է լծվում նոր պաշտոնին՝ հատկապես խնամքի տակ առնելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, այրիներին ու որբերին: Երբ Լիկիանոսը վերսկսում է Դիոկղետիանոսի հալածանքները, ձերբակալվում է եւ աքսորվում: Երբեք չի դադարում քարոզել Ավետարանը: Խաղաղություն վերահաստատվելուց հետո վերադառնում է իր Աթոռը:

Նիկողայոսը ներկա է գտնվում Նիկիո (325 թ.) ժողովին, եւ հաջորդ տարին իսկ, խաղաղ ու երջանիկ, կնքում իր մահկանացուն:

Սուրբը նկատվում է ոչ միայն նավաստիների պաշտպանը, այլեւ մանկանց, որոնց հանդեպ մասնավոր հոգածություն է ցուցաբերել մշտապես: Ընդհանրացած Սանտա Քլոզը, որ մեր Կաղանդ Պապիկն է, Սանտա Նիկողայոսի աղավաղված ձեւն է: Համարվում է համայն Ռուսիո պահապան Սուրբը: Իր ժողովրդականությունը տարածվում է արեւմուտքում, երբ նշխարները 1087-ին փոխադրվում են Իտալիայի Պարի քաղաքը, ուր Սրբի անունով կառուցվում է փառահեղ տաճար:

Հույներն ու լատինները դեկտեմբերի 6-ին, իսկ հայերը Ս. Խաչի Ժ կիրակիին հաջորդող շաբաթ օրն են տոնախմբում Սուրբ Նիկողայոսի հիշատակը:<

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները