Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

ՄԱՐԴՈՒ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ի մարդ կար, ով երեք ընկերներ ուներ: Նա երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր, հակառակ նրան, որ երրորդ ընկերն ավելի էր կապված իրեն:

Մի օր այս մարդն ամբաստանվում է մեծ ոճիր գործելու հանցանքով:

Խեղճը շփոթվում է այս ամբաստանությունից, որովհետեւ լիովին անմեղ էր: Այդ նեղ իրավիճակում մի պահ հիշում է իր ընկերներին եւ մտածելով, թե նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշում է օգնություն խնդրել: Նա երեք ընկերներին էլ իր տուն է կանչում եւ ասում է.

- Եկեք ինձ հետ մինչեւ դատավորի պալատը, օգնեք ինձ, որպեսզի միայնակ չզգամ:

Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց՝ պատճառաբանելով, թե ինքը շատ կարեւոր գործեր ունի:

Մեղադրվողի խնդրանքին անսալով՝ երկրորդն ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչեւ դատավորի պալատը, բայց ներս չի մտնում:

Երրորդը, ում սիրո վրա կասկածում էր, ընկերանում է նրան մինչեւ դատավորի ատյանը ու քաջությամբ պաշտպանում վերջինիս: Նա այնքան ճարտասանությամբ ու անկեղծությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում:

Ամեն մարդ իր կյանքում երեք ընկեր ունի: Առաջին ընկերը հարստությունն է, երկրորդը՝ բարեկամները, իսկ երրորդը՝ նրա բարի գործերը:

Բայց չէ՞ որ դժվար ու ծանր պահերին է զգացվում, թե ով է մարդու ճշմարիտ ընկերը: Երբ մարդ մահանում է եւ ներկայանում Աստծու դատաստանին, ամենից առաջ հարստություններն են, որ լքում են նրան: Բարեկամները գնում են մինչեւ գերեզման ու ետ դառնում: Միայն բարի գործերն են, որ մարդուն ընկերակցում են մինչեւ Աստծո ատյանը եւ արդարացնում նրան:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները