Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

ՏՈՆՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԵԴԱՐՁ

երեկային կենտրոն» ծրագրով սոցիալ-կրթական կենտրոն են այցելում 10-16 տարեկան մինչեւ քսան երեխա: Նրանց համար կենտրոնում, կամավորների ջանքերով, իրականացվում են դասապատրաստում, ուրախ ժամանց, հոգեբանի նախաձեռնությամբ զրույցներ ոչ միայն երեխաների, այլեւ ծնողների հետ, հոգեւոր դասեր ու նաեւ մեր խոհարար Աննայի պատրաստած համեղ ու առողջարար կերակուրներից են օգտվում:

Այս ամենից բացի, նաեւ ունենք տոներ:

Հոկտեմբերի 15-ին մեր Համլետի ծննդյան տարեդարձն էր: Տոնեցինք նրա տասներեքամյակը:

Կենտրոնի իր ընկերները շնորհավորեցին Համլետին, կերան գունեղ ու ֆուտբոլային թեմայով պատկերազարդված տոնական տորթից, ապա անցան բարեմաղթանքներին:

Իսկ հետո սկսեցինք խոսել հոբելյարի ցանկություններից: Նա ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի երկրապագու է եւ այս բնագավառում հաջողությունների է ձգտում:

Մեծաթիվ այլ ցանկություններից զատ՝ մի կարեւոր ցանկություն էլ հայտնեց, որ փոխանցենք սոցիալ-կրթական կենտրոնի տնօրենին.

- Լավ կէղներ, օր կենտրոնը ֆուտբոլի դաշտ ունենար...

Համլետի ցանկությունն իրագործել ենք միայն մի մասով՝ նրա ցանկությունը փոխանցել ենք տնօրենին, մնում է, հնարավորության դեպքում, ֆուտբոլի դաշտ ունենանք:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները