Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

անջիկի միջնակարգ դպրոցն այս անգամ նույնպես հանրակրթական գործընթացով առանձնացավ նմանատիպ դպրոցներից՝ կազմակերպելով «Տարեցների միջազգային օրվան» նվիրված ցերեկութ: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 2-ին, որին ներկա գտնվեցին Բասեն, Հովիտ, Գետք, Հացիկ, Լանջիկ համայնքների, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի եւ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:

Հրավիրված տարեցները լիովին ապրեցին իրենց այդ օրը, իսկ հետադարձ հայացքն անցած օրերին պարգեւեց բուռն հիշողություններ:

Միջոցառումը համեմվեց տարեցների ուրախ երգ ու պարով, իսկ վերջում սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական բաժնի պատասխանատու տիկին Լուսիկի կողմից պատրաստած անակնկալ նվերները նրանց ստիպեցին գնահատված ու մեծարված զգալ: Տարեցները կազմակերպիչներին հրաժեշտ տվեցին գոհունակ սրտով, քանզի եւս մեկ անգամ փաստվեց, որ երիտասարդ սերունդը ճշմարիտ ժառանգն ու կրողն է այն հարստության, որ արարել են նախորդ սերունդները:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները