Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

«ԱՐԺԱՆԻ ԳՐՈՑ ՅԻՇԱՏԱԿԻ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՇԱԿԱՆԻ ՍՈՒՐԲ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

«Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած սքանչելագործ հայ գիրը եւ նրանց դաստիարակած թարգմանչաց սերնդի մեծագործությունը հայ գրականության համար հանդիսացան այն մեծ անոթը, որ բարոյապես վերածնեց հայ ժողովրդին եւ իմսատավորեց նրա հանրային կյանքը»
ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ

յո, ճշմարիտ են Հայրապետի խոսքերը. դարեր են անցել գրերի գյուտից, Ավետարանի թարգմանությունից, սակայն նրանք չեն մոռացվում եւ մեռած չեն համարվում մեզ համար, այլ հիշվում եւ ապրում են մեր սրտերում, քանզի ապրել են հավատով, գործել անմահության եւ անմահացնելու տեսիլքով ու գաղափարով: Հոկտեմբերի 12-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնի ուրախ առիթով, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննայի նախաձեռնությամբ, օրվա խորհրդով լցված, մի խումբ ուխտավորներ մեկնեցին Օշական՝ ներկա գտնվելու եւ հաղորդակից դառնալու, Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՈւԽՏԱՎՈՐՆԵՐՆ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Տարբեր մարզերից ուխտավորներ էին եկել նվիրական սրբավայր՝ խոնարհվելու Ս. Մեսրոպի շիրմին, հաղորդ դառնալու հայոց գրերի խորին խորհրդին, որ դարեր շարունակ ալեկոծյալ ծովում մեզ համար եղել է լուսավոր մի փարոս: Թերթելով Հայոց պատմության էջերը՝ հասկանում ենք, թե ինչ փորձությունների ու դժվարությունների միջով է անցել հայ ժողովուրդը, սակայն եղել են անձինք, ովքեր կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի շահ մեր ազգի: Վերոհիշյալ շրջանում հենց այդպիսի այրերից էր Ս. Մեսրոպ Մաշտոցը: Հիշեց մեզ Տերը եւ օրհնեց՝ պարգեւելով անձինք պսակավոր, «որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին՝ հաստատելով յերկրի զգիր կենդանի»: Մեսրոպյան այբուբենը, առաջնորդելով հայ ժողովրդին, ըմբռնելի դարձրեց Քրիստոսի Ավետարանի Լույսը: Հենց այս սրբարար խորհրդով է, որ Թարգմանչաց տոնին աստվածահաստատ մեր տաճարերում աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ նրանց լույս հոգիների հանգստության ու անմահության համար:

Օշականում ուխտավորները ոչ միայն ներկա գտնվեցին մատուցվող ուխտի Սուրբ Պատարագին, այլեւ երկյուղածությամբ խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին եւ հայցեցին Սրբի բարեխոսությունը՝ առանձնակի շեշտելով. «Անճառելի շնորհք լցեալք ի յիշատակի Վարդապետին, խնդրենք ի Քէն, Տէր, կեցո զանձինս մեր»:

ՇՈՒԽՈՒՆՑ ԱՎԵՏԱՐԱՆ

Արդեն մի քանի տարի է, ինչ ավանդույթ է դարձել տարին մեկ անգամ, Ս. Թարգմանչաց տոնին, 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, ինչպես նաեւ Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում հանգրվանած Շուխունց հրաշագործ Ավետարանը դուրս բերել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից: Ձեռագիր Ավետարանը գրվել է 1669 թ. Իսպահանի Ջուղա (Շող) գյուղում՝ Ս. Ամենափրկիչ վանքի կրոնավոր Բարսելի ձեռքով եւ խոջա Մանասի պատվերով: Ս. Գիրքը նկարազարդ է, ունի տասներեք մանրանկար: Ս. Ավետարանում կա հետեւյալ հիշատակարանը. «Եւ ես ներկա լինելով հաւանեցի եւ ստորագրութեամբս վաւերացուցեալ հաստատեցի զյիշեալ գրւածն տեղական քահանայի՝ Սարգիս աւագ քահանայի ի 10 մարտի 1875 ամի=յԱշտարակ=Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց»:

Հընթացս Սուրբ Պատարագի ուխտավորները խոնարհվեցին Շուխունց Ավետարանին, աղոթք առաքեցին առ Բարձրյալը, նաեւ իրենց հավատքի մոմերը վառեցին՝ հայցելով Մեծ Սրբի բարեխոսությունը:

ՍՈՒՐԲ ՎԱՐՎԱՌԱՅԻ ՔԱՐԱՅՐ

Ուխտավորների հաջորդ կանգառը, Արա լեռան վեհապանծ ու սրբացված հայացքի ներքո, բարձրաբերձ ժայռի ստորոտում ծվարած, քարայր-մատուռն էր, ուր, ըստ ավանդության, ամփոփված է Ս. Վարվառայի աճյունը: Քարաշար սանդուղքը ջերմեռանդ ուխտավորներին բարձրացնում է մինչեւ այրի մուտքը: Սիմեոն Երեւանցին, անդրադառնալով Ծաղկեավանքի ուխտավորներին, նշել է. «Երկրորդն ի ծոցն Արայու լերինն, որ Ծաղկեւանք կոչի», ուր կանգնում են առաստաղից կաթկթող ջրի տակ եւ աղոթում, որ Վարվառե կույսն իրենց երեխա պարգեւի, իսկ Պերճ Պռոշյանը գրում է. «Եթե կաթիլն ընկնում է չըբերքի գլխին, այդ նշան է, որ նա որդի կըծնի, հակառակ դէպքում նրա յոյոսը կտրուած է»:

Սրբավայրում նրանք աղոթեցին ժայռակերտ կամարների ներքո՝ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի հովանավորությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները