Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

Ստեղծագործում է ընթերցողը

ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ ԿԱՄ
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում

մենեւին չժխտելով մեծ հավատավորի՝ Աստծո հետ ամենայն անաղարտությամբ երկխոսող, բանաստեղծի միստիկայով շղարշված տրամադրվածությունը՝ նա կտրուկ շրջադարձում էր. «Մարդկանց այնքան իրատեսորեն դիտող, բնութագրող արվեստագետը մոլեռանդ միստիկ բանաստեղծ լինել չէր կարող: Թեեւ առանց աստվածայինի պաշտամունքային վերարտադրման, այն էլ տասներորդ դարում, անհնար կլիներ երկրաբնակ սրբի եւ երկնաբնակ Արարչի սերտ հաղորդակցությունը»: Չէ՞ որ գեղարվեստում ինչ էլ գրես, ում էլ կերպավորես, գլխավորը իրականի պատրանք ստեղծելու կարողություն դրսեւորելն է: Ի վերուստ պարգեւված արժանիք, առանց որի չիք համոզչություն, չիք հավաստիություն, հետեւաբար չիք նաեւ լիարժեք գեղարվեստական արարում: «Գլխավորը ոչ թե կրոնափիլիսոփայական հայացքն է, որի անհրաժեշտությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում,- պնդում էր Առաքելը,- այլ «Մատյանի»-ի 95 գլուխներում, դրանց տողատակերում, ամենուր ցուցադրված ռեալ կյանքի ներըմբռնողական ընկալումը, այդօրինակ ընկալումով էլ՝ մեր Փրկչի հետ երկխոսելը»: Եվ մեղքերի թողություն հայցել պահանջող երիտասարդ գրողն իր ասածն ընդհանրացնում էր. «Ինչպես Քերթողահայրն իր «Ողբ»-ում, այնպես էլ Նարեկացին իր «Նարեկ»-ում, աշխարհային կյանքն ու մարդուն նկարել է «երկրային «կտավի», իրական հողի վրա: Վանական բանաստեղծը, որ հոգու աչքերով է նայել աշխարհին, չէր կարող այլ կերպ, քան երկնքի պատուհանից դիտել եւ բնութագրել այլակերպվելու հակված անհագուրդ մարդուն»: Այո՛, Աստծուն մերձագույնս մոտեցած հայ բանաստեղծն, ասես, մեր օրերի անբարեբարո մարդուն է նկատի ունեցել՝ Տիրոջ բարյացակամությունն ու ներողամտություննը հայցելիս:

Ահա թե ինչու, ականջալուր լինելով Առաքելի անառարկելի եզրահանգումներին, ինքս ինձ հետ խորհրդակցելով՝ մտքիս «էկրանին» էի բերում Նարեկացու՝ իր ժամանակների կյանքն ու հասարակական տարբեր խավերի խստագույնս իրատեսական, կենդանի բնութագրումները: Ահավասիկ. «..Հարազատները դավաճանողք են, աղոթիչը՝ անսիրտ, քահանան՝ անխունկ, խորհրդակիցը՝ նենգ, հսկիչը՝ գողամիտ, բաշխատուրը՝ կծծի, տնօրենը՝ չարախոս, իշխանը՝ տիրադավ, զորավարը՝ զրկող, դատավորը՝ խտրող, ռամիկը անաշխատ...»:

Շարունակելի
ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները