Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

FLY-Ը ԿՐԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ոկտեմբերի 2-ին FLY-ի աշխատակիցներն այցելեցին Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատություն՝ հանդիպելու իրենց փոքրիկ բարեկամներին եւ փոխանցելու հերթական նվերները:

Մարդասիրական այցն ուրախություն պարգեւեց թե՛ հաստատության անձնակազմին եւ թե՛ սաներին: Հաստատության վաթսունչորս սաներին FLY-ը նվիրեց սպորտային հագուստ եւ կոշիկներ:

Այստեղ սիրով են հյուրեր ընդունում, նաեւ ուրախանում ցանկացած աջակցության համար, իսկ սաներին առավել հաճելի է, հատկապես երբ հյուրերն իրենց սիրած ու ցանկալի նվերներով են այցելում:

Սաներն այս անգամ եւս մեծ խանդավառությամբ բացեցին նվերների փաթեթներն ու սկսեցին փորձել հագուստներն ու կոշիկները: FLY-ի ցուցաբերած սերն ու հոգատարությունը դեռ երկար կմնա սաների սրտերում:

* * *

Fly-ը նաեւ կարիքավոր եւ միայնակ մայրերին մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է տալիս: Անապահով ընտանիքների մայրերի համար այս անգամ Fly-ը, հոկտեմբերի 26-27-ը, մասնագիտական կողմնորոշման երկօրյա դասընթաց կազմակերպեց՝ մասնակիցներին ծանոթացնելով արդի մասնագիտությունների հետ, ինչպես եւ հնարավորություն ընձեռեց, որպեսզի կարողանան բարձրաձայնել այն երազանքներն ու ցանկությունները, որոնք լռեցրել էին իրենց մեջ կենցաղային ու սոցիալական խնդիրների պատճառով:

Սա մի հնարավորություն է, որ նոր հույս է տալիս մայրերին՝ ունենալ մասնագիտություն ստանալու եւ աշխատելու հնարավորություն: Այս նախաձեռնությունը թերեւս կփակի աղքատության դուռը եւ կբացի նոր կյանքի դռներ:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՄԱՐՏԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները