Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

ՄԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՅՈՒՐԸ

րբ բարեգործությունը ենթադրում է հավասարի հետ հացը կիսելու պատրաստակամություն, իսկ շնորհակալությունը՝ ջերմ գրկախառնություն եւ փոխադարձ երախտագիտություն ու հարգանք. ահա այսպիսին պետք է լինի բարեգործությունը:

Հոկտեմբերի 14-ին սոցիալ-կրթական կենտրոն էր այցելել, տարիներ շարունակ մեր բարեկամը դարձած, գերմանական «Hilfe fur Armenien» կազմակերպության բարերարներից մեկը:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվեցին առկա խնդիրները, կազմակերպության դժվարություններն ու հետագա համագործակցության ուղիները: Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց «Hilfe fur Armenien» կազմակերպությանն ու բարերարներին՝ քսանմեկ ծնողազուրկ երեխաների աջակցելու համար, նաեւ հավելեց, թե ինչպիսի շնորհակալ գործ են անում այս տարիների ընթացքում՝ օգնելով խնամակալ ընտանիքներին:

Գերմանիայում հավաքագրված գումարով հոգում են կարիքավոր ընտանիքների եւ այդ ընտանիքներում մեծացող երեխաների ծախսերը, նպաստում, որ ծնողներից զրկված զավակը չկորցնի նաեւ մանկության վառ հիշողությունները:

Այնուհետեւ բարերարը հանդիպեց երեխաների ու խնամակալների հետ: Միմյանց հետ խոսելու փոխարեն միասին աղոթեցին, գրկախառնվեցին. մթնոլորտն ավելի քան խոսուն էր:

Երբ գործը բարի է, խոսքերն ավելորդ են:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները