Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

Լրահոսից

1 սեպտեմբերի - Տոն Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

8 սեպտեմբերի - Տոն Ծննդյան Սրբուհվո Կուսին Մարիամու: Ս. Աստվածածին մայր Եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Մարալիկի Ս. Սարգիս մատուռ, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի:

15 սեպտեմբերի - Խաչվերաց: Ս. Նշան եկեղեցում, տոնի ուրախ առիթով, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը եւ սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց:

Նույն օրը Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Ս. Յոթվերք, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Հրեշտակապետաց, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում: Իսկ եկեկոյան, հանդիսապետությամբ թեմակալ Առաջնորդի, Վարդանանց հրապարակում կատարվեց անդաստան:

16 սեպտեմբերի - Հիշատակ մեռելոց: Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը:

22 սեպտեմբերի - Բարեկենդան Վարագա Ս. Խաչի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

29 սեպտեմբերի - Տոն Վարագա Ս. Խաչի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը եւ հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, մեկնեց տոնի խորհուդը եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանը մասնակցեց Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված հանդիսություններին, ինչպես նաեւ Գանձասարում մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագին ու պարգեւատրման արարողությանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները