Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

այ Եկեղեցին դարերի ընթացքին գոյությունը շարունակել, պայծառությունը պահել է հավատավոր ու նվիրյալ զավակների զոհողությունների գնով:

Հայ մարդը միշտ իր արդար վաստակից սիրով մաս ու բաժին է հանել՝ հանուն հարազատ Եկեղեցու պայծառության՝ հավատալով, որ ինչքան շեն է իր Եկեղեցին, այնքան հզոր ու զորավոր է ազգը:

Մենք ծանոթ ենք Բադալյան գերդաստանի ազգօգուտ եւ հայրենանվեր գործերին, որ կատարվում են լռությամբ ու անաղմուկ: Դուք կանգնել եւ կագնում եք հայրենիքում կարիքավորների կողքին. մեր աղոթքն է, որ Աստված բազմապատկի Ձեր կարողությունները:

Խորին շնորհակալություն Ձեզ՝ Գյումրի քաղաքի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր դասի եւ հավատացյալների անունից: Դուք օժտեցիք մեր եկեղեցու Սուրբ Խորանը նոր վարագույրով, եւ աղոթատան մուտքի դռները նորոգվեցին, նոր փայլ ստացան Ձեր միջոցներով: Հավատացեք` Ձեր գործը համարժեք է երկինք բարձրացող աղոթքի: Մենք աղոթում ենք Ձեր գերդաստանի արեւշատության եւ Բադալյան գերդաստանի հանգուցյալների հոգիների խաղաղության համար:

                                  Խնկաբույր աղոթքով`

Տ. ՎԱՐՈՒԺԱՆ ՔՀՆ. ՏԵՐՏԵՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները