Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

«ՍՐԲՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՍԱՓՈՐ ՈՍԿԻ ԵՒ ՏԱՊԱՆԱԿ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ…»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանել է Ս. Կույսին օրհնաբանելու յոթը տոն, որոնցից մեկն Աստվածամոր ծննդյան տոնն է եւ հաստատուն կերպով նշվում է սեպտեմբերի 8-ին: Աստվածամայրը եզակի եւ բացառիկ է Քրիստոնեական Եկեղեցու սրբերի շարքում: Աստվածամոր խոնարհությունն ու հնազանդությունն Աստծո կամքին, նրա մաքուր կյանքը, առաքինի վարքը եւ աստվածահաճո ընթացքը չափանիշ են՝ հավատով ու բարոյական սկզբունքներով ապրելու:

Սուրբ Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշնչում: Այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ:

«ԽՆԿԻՆ ԾԱՌԻ ՆՄԱՆ ԵՍ, ՊՏՈՒՂ ԴՈՒ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՍ…»

Աննայի՝ Սուրբ Կույսի մոր, հրաշափառ հղությունից յոթն ամիս եւ յոթն օր անց ծնվեց օրհնյալ պտուղը՝ Դավիթ թագավորի դուստրը, եւ նրան անվանեցին Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ, տիրուհի: Դրանով կատարվեց Աստծո խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը:

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ողջ Հրեաստանում եւ լսողներն օրհնեցին ու փառաբանեցին Աստծուն՝ ինչպես մարգարեացել էր Եսային Ս. Կույսի եւ առաքյալների մասին. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ…» (Ես. ԿԱ 9): Միանշանակ նա է բարեխոսը ողջ մարդկության: Նա է այն ընտրեալ անոթը երկրի վրա, ում Աստված, իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ, պատվեց՝ լինելու Աստծո մայրը: Սուրբ Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

«ՄԱՅՐ ՍՈՒՐԲ, ԱՆԱՐԱՏ ԼՈՒՍՈՅՆ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Աստվածածնի ծննդյան տոնի ուրախ առիթով, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ հանգամանալից մեկնելով տոնի դերն ու նշանակությունը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ ուխտավորներ եւ հավատավոր գյումրեցիներ ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները