Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ՆՇՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԵԴԱՐՁ

սկական երջանկություն է, երբ 80-ամյակը հնարավորություն կա նշելու ահել ու ջահել ընկերների հետ եւ ամենակարեւորը՝ վարդագույն զգեստով...

«Տարեցների խնամք եւ հոգածություն» ծրագրի շահառու տիկին Դոնարան որոշել էր ծննդյան տարեդարձը նշել իր «ընտանիքում»՝ սոցիալ-կրթական կենտրոնում: Սեպտեմբերի 12-ին այդ առիթով ներկա էին բոլորը: Տոնական սեղանի շուրջ շահառուներն էին, կամավորներն ու կենտրոնի աշխատակիցները:

Ուրախ երգն ու պարը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն անպակաս էին, իսկ քահանան իր պահպանիչ աղոթքով ամբողջացրեց տիկին Դոնարայի տոնը:

Ապրել ու գնահատել կյանքի ամեն օրը, թեկուզ տնակում ապրելով կարողանալ լինել մաքրակենցաղ, խնամված ու կոկիկ. հատկանիշներ, որոնք ոչ բոլորին են հասու...սակայն բնորոշ են տիկին Դոնարային:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը սիրով միացավ շնորհավորանքներին, բարեմաղթանքը երկուսն էր՝ առողջություն, իսկ տնակը շուտով փոխարինվի քարաշեն տնով:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները