Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն»:

մառային հանգստյան օրերից հետո վերստին հուսառատ բացվում են կրթօջախների դռները մատաղ սերնդի առջեւ, որպեսզի գիտելիք եւ իմացություն փոխանցեն իրենց սաներին, կրթեն նրանց միտքն ու հոգին՝ հաղորդ դարձնելով դարերի խորքից մեր ժողովրդի ավանդած հարուստ մշակույթին, որ ծնունդ է հավատի անսպառ լուսի, իմացության, սիրո եւ կրթության արժեւորման: Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել հայ ժողովրդի համար եւ, շնորհիվ կրթօջախների, մեր կյանքի մնայուն ընկերակիցն են եղել գիրն ու գրականությունը: Ս. Գիրքն ասում է. «Սիրտդ տուր խրատին եւ ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու ր» ¥Առ. ԻԳ 12¤:

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար, նոր գործ սկսելուց առաջ, կարեւոր է ստանալ նախ Ամենակարող Աստծո օրհնությունը: Քրիստոնեական բարձր գիտակցությամբ օժտված՝ թիվ 15 կրթօջախի տնօրինությունն ու ուսուցչական կազմն ամեն սեպտեմբերի, մինչ ուսումնական տարին սկսելը, սաներին ուղեկցում են եկեղեցի՝ օրհնություն ստանալու: Այս տարին նույնպես բացառություն չէր:

Սեպտեմբերի 5-ին դպրոցի 1-ին եւ 9-րդ դասարանների աշակերտները, տոնականորեն հագնված, ծնողների եւ ուսուցիչների ուղեկցությամբ, ինչպես նաեւ գլխավորությամբ Քնարիկ Ադամյանի, Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում էին, ուր Տ. Վարագ քհն. Հակոբյանը կատարեց օրհնության հատուկ կարգ: Այնուհետեւ Տեր Հայրն իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն ուղղելով բոլոր ներկաներին՝ ի մասնավորի նշեց, որ աղոթքն ու օրհնությունն են երեխաների հոգիներում ու սրտերում դրոշմում, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցին այն նոր Երուսաղեմն է, որի կամարների եւ թեւերի ներքո համախմբվելով՝ կարող ենք տեսնել ու կերտել մեր ապագան:

Տեր Վարագը դիմելով ուսուցիչներին՝ օրհնեց նրանց եւ բեղմնալից աշխատանք մաղթեց իրենց դժվարին, սակայն պատվաշատ գործում: Արդ՝ հարկ է, որ այսօր լինենք Տիրոջ ընտրյալ այգու ժրաջան մշակներ, քանզի աստվածապարգեւ այս հողում, բարի սերմերի հետ մեկտեղ, բազում որոմ է ցանված, օտարամուտ ուսմունքներ, որոնք փորձում են հայ ժողովրդին հեռացնել առաքելահաստատ իր շավղից:

Վերջում՝ հրաժեշտից առաջ, բոլորը վառեցին իրենց հավատի մոմերը՝ հայցելով Հայր Աստծո օրհնությունն ու բարեգթությունը:

Թող ամենակալ Տերն Իր կենդանի Խոսքով ու Սուրբ Հոգու շնորհներով ամենայն ժամ պայծառ պահի հայոց նվիրական դպրոցի անմար կանթեղը: Բարի ընթացք ու ձեռքբերումներ ենք մաղթում նոր ուսումնական տարում, քանզի կրթությունը լուսավոր եւ օրհնյալ պատվար է ողջ կյանքում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԷԼՅԱՆՈՐԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները