Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

FLY-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

եպեմբերի 29-ը դեռ երկար կմնա մի խումբ երեխաների հիշողության մեջ: FLY-ը հերթական անգամ իր գեղեցիկ անակնկալով եւ ուրախառիթ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ Գյումրու, Վանաձորի ու Սպիտակի շուրջ 120 մանուկների համար կազմակերպելով շրջագայություն, ինչպես նաեւ այցելություն Գյումրու դելֆինարիում:

FLY-ի համար արդեն ավանդույթ է դարձել սովորական օրը տոնի վերածելն ու իրականացնելն այն երազանքները, որոնք անհնար են թվում շատերին: Էքսկուրսիային մասնակցած մանուկների ծնողների համար դժվար է նմանատիպ շրջագայություն կազմակերպելը: Կարեւոր չէ՝ նրանք որտեղ են բնակվում՝ Գյումրիում, Վանաձորում, թե Սպիտակում: Առավել եւս, որ դրա համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

Տնակներում ապրող, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն էին օրվա նախաձեռնության մասնակիցները: Երեխաները Գյումրի տեղափոխվեցին FLY-ի մեքենաներով:

Դելֆինարիումը մանուկների ամենասիրելի վայրերից է, որտեղից վերջիններս դժվարությամբ են տուն վերադառնում: Այս անգամ եւս փոքրիկ այցելուները հիացմունքով դիտեցին դելֆինների ցուցադրած գեղեցիկ համարները, որից հետո, հենց դելֆինարիումի բակում, վայելեցին իրենց սիրելի ուտեստներն ու նկարվեցին կազմակերպիչների հետ, ինչը գունագեղ օրվանից մնայուն հիշողություն է փոքրիկների համար:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՄԱՐՏԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները