Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԶԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

եպտեմբերի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն:

Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռի միաբաններ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Գրիգոր աբղ. Խաչատրյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Հարություն աբղ. Կիրակոսյանը, Մայր Աթոռի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Տ. Անդրեաս աբղ. Եզեկյանը եւ Տ. Գրիգորիս աբղ. Շոխիկյանը:

Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի Առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Տ. Գեւորգ եպս. Սարոյանը:

Պաշտպանության ընթացքում Մայր Աթոռի միաբանները ներկայացրին իրենց վարդապետական թեզերը, լուսաբանեցին հանձնաժողովի անդամների ու ներկաների հարցերը:

Հավարտ բանավոր պաշտպանության, հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզերի պաշտպանության վերաբերյալ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի չորս միաբաններին մասնավոր վարդապետության աստիճանին արժանի համարեց:

Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, ձեւավորված ավանդության համաձայն, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Տ. Գրիգոր աբղ. Խաչատրյանը, Տ. Հարություն աբղ. Կիրակոսյանը, Տ. Անդրեաս աբղ. Եզեկյանը եւ Տ. Գրիգորիս աբղ. Շոխիկյանը, տվչության հատուկ արարողությամբ, կստանան մասնավոր վարդապետության աստիճանները:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները