Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանալ, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն Է: Աստված դեռ համբերում է…
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 09 (237), սեպտեմբեր 2019 թ.  


 

       

ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ

2001 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնի ուրախ առիթով, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Հայաստանյայց Եկեղեցու չորս նվիրյալ սպասավորներ, այդ թվում եւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը, ի լրումն 1700-ամյակին նվիրված հանդիսությունների, կոչվեցին «ի քահանայութենէ յեպիսկոպոսութիւն»:

Այդ առիթով Նորին Սուրբ Օծությունն ասում է. «Երրորդ անձը Միքայել ծ. վրդ. Աջապահյանն է՝ ծնած Հայաստան, ուսումն ստացած Հոգեւոր ճեմարանում Էջմիածնի: Երջանկահիշատակ Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ուսանեց Հռոմում, այնուհետեւ ստանձնեց պատասխանատվությունը Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի եւ Մեր կողմից առաջնորդական պաշտոնի լծվեց Շիրակի թեմում: Այսօր Մենք, ընդառաջելով թեմական խորհրդի միջնորդությանը, նրան եւս սիրով օծեցինք եւ ձեռնադրեցինք եպիսկոպոս Շիրակի թեմի առաջնորդական աթոռի վրա»:

Սրբազան Հայր, այդ օրից անցել է ճիշտ 18 տարի, սակայն Դուք նույն սիրով, ավյունով ու ջանադրաբար առաջնորդում եք Շիրակի Ձեր տիրախնամ թեմի հավատացյալ ժողովրդին դեպի խաղաղ նավահանգիստ, ուր թագավորում են աստվածային սերը, Տիրոջ հանդեպ երկյուղն ու նվիրվածությունը:

Թող Ձեր ծաղկյալ գավազանը միշտ դեպի Ամենակարող Աստծո մշտադալար ու հուռթի այգեստաններ ուղղորդի հայ հավատավորին, ինչի համար հայցում ենք Բարձրյալից Ձեզ պարգեւել արեւշատ ու քաջառողջ օրեր: Շարունակեք մնալ արդարամիտ, ճշմարիտ ու բարի հովիվ՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու, ի բարգավաճում Ձեր հավատավոր հոտի եւ ի բարօրություն հայոց աշխարհի: Շնորհավորում ենք Ձեզ՝ Ձեր իսկ տոնի ուրախ առիթով:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները