Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:

   
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ

գոստոսի 25-ին Գյումրին հերթական անգամ նշեց «Քաղաքի օր»-ը, որը լի էր անակնկալներով: «Քաղաքի օր» միջոցառմանը, ինչպես խոստացել էր, ներկա գտնվեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստրերի հետ: Ներկաների թվում էին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին եւ դուստրը, թոռները, տոնի առիթով Գյումրի ժամանած մեծաթիվ հյուրեր:

Ի դեպ, քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին՝ օրեր առաջ Գյումրին այդպես հրաշալի ներկայացնելու համար:

«Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում՝ ժամը 11:00-ից սկսած, քաղաքի տարբեր հատվածներում բացօթյա տարաբնույթ միջոցառումներ անցկացվեցին՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում:

«Քաղաքի օրվա» ամենասպասված միջոցառումը «կարմիր» կամ Շիրազի փողոցի բացումն էր: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց մեծանուն բանաստեղծի թոռներին:

Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են երթեւեկելի մասի եւ մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի երկու շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ եւ 4 սմ հաստության վերին շերտ: Անձրեւաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մյուս մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետնյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով:

Նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով: Նախնական որոշմամբ փողոցը սալիկապատվելու էր այնպես, ինչպես «Ռուսթավելի»-ն, ավելի ուշ, ֆինանսական միջոցների սղության պատճառով, որոշվեց այն ասֆալտապատել:

Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները ներկայացան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի նշեցին նաեւ քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17.00-23.00 տեղի ունեցավ տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ:

Ելույթ ունեցան նաեւ հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: Հաշվի առնելով Նունե Եսայանի անվան շուրջ հնչող մեղադրանքները, թե նա մեկ միլիոն դրամ է պահանջել ելույթ ունենալու համար` քաղաքապետը լրագրողներին ասաց. «Եսայանն ինքն է ցանկություն հայտնել ելույթ ունենալ Գյումրիում, եւ այդ մասին ինձ տեղեկացրել է մեր մշակույթի բաժինը: Ի դեպ, այդ ելույթի ողջ հասույթը Նունե Եսայանը նվիրելու է քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցին՝ երաժշտական գործիքներ գնելու համար»:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքից միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար լուծվել էր տեղափոխման խնդիրը: «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ պայմանավորվածության համաձայն՝ օգոստոսի 25-ին երկու գնացք էր գիծ դուրս եկել՝ առաջինը ժամը 11:00-ին, երկրորդը՝ մեկ ժամ անց, իսկ երեկոյան վերադարձը 23:30-ին էր, որպեսզի ցանկություն ունեցողները կարողանային տեսնել հրավառությունը:

Գյումրու տոնին մասնակցելու էր եկել նաեւ Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքի քաղաքապետ Իգոր Զյուզինը: Նրա եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ կնքվեց համաձայնագիր, համաձայն որի երկու քաղաքները հռչակվեցին քույր քաղաքներ: Նշենք, որ Նովոչերկասկը Ռոստովի մարզում է, այն գտնվում է Դոնի Ռոստովից 25 կիլոմետր հեռավորության վրա, համարվում է Դոնի կազակության մայրաքաղաքը:

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները