Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

Լրահոսից

30 օգոստոսի - Սրբոյն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդուխտոյ կուսին: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

4 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

11 օգոստոսի - Բարեկենդան Ս. Աստվածածնի պահոց: Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

17 օգոստոսի - Նախատոնակ: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ հոգեւորականաց դասի, կատարվեց նախատոնակ:

18 օգոստոսի - Վերափոխումն Ս. Աստվածածնի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»ից առաջ, օրվա խորհրդին համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ Վարդանանց հրապարակում, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգը:

19 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

25 օգոստոսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Միքայել Հրեշտակապետ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Սրբազան արարողությանը ներկա էր Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները