Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԸ

նողներն իրենց որդու համար ընտրեցին լավագույն դպրոցն ու ուսուցչին: Ուսումնական տարվա առաջին օրը պապը թոռանը տարավ դպրոց: Երբ նրանք դպրոցի բակ մտան, դպրոցականները շրջապատեցին նրանց եւ սկսեցին ծաղրել:

- Ինչ ծիծաղելի ծերուկ է,- բացականչեց մի տղա:

- Էյ դու, փոքրիկ հաստլիկ,- վրա տվեց մեկ ուրիշը:

Դպրոցականները շարունակեցին ծաղրել պապին ու թոռանը, մինչեւ որ դուրս եկավ ուսուցիչը եւ, զանգը հնչեցնելով, ազդարարեց դասի սկիզբը: Պապը վճռականորեն բռնեց թոռան ձեռքն ու դուրս եկավ դպրոցի բակից: «Ինչ լավ է, որ դպրոց չեմ գնալու»,- ուրախացավ տղան: «Իհարկե կգնաս, բայց ոչ այս դպրոցը,- պատասխանեց պապը:- Ինքս քեզ համար դպրոց կընտրեմ»:

Պապը թոռանը տարավ տուն եւ, թողնելով նրան տատի մոտ, գնաց փնտրելու լավագույն դպրոցն ու ուսուցչին: Ամեն անգամ որեւէ դպրոց տեսնելիս նա մտնում էր բակ եւ սպասում, թե երբ աշակերտները դուրս կգան դասամիջոցի: Որոշ դպրոցներոմ աշակերտներն ուշադրություն չէին դարձնում եւ անգամ չէին նկատում ծերունուն, այլ դպրոցներում ծաղրում էին, վիրավորում: Նա լուռ շրջվում էր ու հեռանում:

Վերջապես նա մտավ մի աննշան, փոքր դպրոցի բակ եւ հոգնած հենվեց ցանկապատին: Ճիշտ այդ պահին զանգը հնչեց, եւ աշակերտները դուրս եկան բակ՝ դասամիջոցի:

- Պապիկ, վա՞տ եք զգում, ջուր բերե՞մ,- լսվեց մի ձայն:

- Մեր բակում նստարան կա, համեցեք նստեք, պապիկ,- առաջարկեց մի տղա:

- Կուզե՞ք ուսուցչին կանչեմ,- հարցրեց մեկ ուրիշը:

Շուտով բակ դուրս եկավ ուսուցիչը եւ, տեսնելով իրարանցումը, մոտեցավ՝ պարզելու, թե ինչ էր պատահել: Ծերունին ողջունեց ուսուցչին եւ ասաց.

- Վերջապես թոռանս համար գտա լավագույն դպրոցն ու ուսուցչին:

- Սխալվում եք, հայրիկ, մեր դպրոցը լավագույնը չէ, ընդարձակ եւ հարմարավետ չէ,- պատասխանեց ուսուցիչը:

Ծերունին չառարկեց: Նա բոլոր հարցերի շուրջ պայմանավորվեց ուսուցչի հետ եւ հեռացավ:

Երեկոյան թոռան ծնողները հարցրին պապին.

- Հայրիկ, Դուք գրագետ չեք, ինչո՞ւ եք կարծում, թե գտել եք լավագույն դպրոցն ու ուսուցչին:

- Դպրոցի եւ ուսուցիչների մասին կարելի է դատել աշակերտների միջոցով,- պատասխանեց ծերունին: Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները