Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ԻՍԿՈՒՀԻ ԱՋԱՊԱՀՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԷՐ ...

Է՜…, մանկությունից ես սկսել եմ հավատալ: Որ պատմե՜մ… փոքր ժամանակ եկեղեցի կվազեինք՝ կերթայինք-կուգայինք…

Հարությունը մեզի համար մեծ հաղթանակն է Հիսուսի: Դրա համար էլ փոքրուց, մենք մանկապարտեզից սովորել ենք Աստծո ճամփան քայլելը:

Էդպես էլ մեր հավատքը մնացել է մեր մեջ մինչեւ հիմա: Կպատկերացնե՞ս… սովետի ժամանակ որ ես եկա, առաջին անգամ Սուրբ Յոթվերք եկեղեցին եմ մտել: Մենք չէինք վախենում եկեղեցի երթալուց:

- Մի գնացեք,- ասում էին: Բայց մենք չէինք կարողանում հավատքը մեր միջից հանել: Փառք Աստուծո:

* * *

Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի կորսվածը փնտրե ու փրկե: Մեր փրկությունն է, մեր հաղթանակն է: Մենք գիտենք, որ Հիսուս Հարություն առավ, մենք էլ մահանալուց հետո պետք է Հիսուսին միանանք, եթե Իրեն հավատանք: Մահից հետո կյանք կա՝ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ:

Առաջին քրիստոնյան ենք եղել մենք, չէ՞…

* * *

Բեյրութում կապրեինք… երեխա էինք: Ամեն կիրակի մաման պիտի երթար եկեղեցի չէ, մենք երկու քույրերով կթողնեի՞նք. չէինք քներ, որ մամային հետ պիտի երթանք եկեղեցի:

Մեր թաղին էլ մոտիկ էր Սուրբ Գեւորգ եկեղեցին: Էն ժամանակ եկեղեցիները, տախտակից սարքվածք էին, վերնատուն էլ կար: Երեխեքով կվազեինք, վերնատունը կելնեինք, ընդեղ կսպասեինք… մինչեւ Սուրբ Պատարագը վերջանար, նոր մամային հետը տուն կուգայինք ուրախությունով:

* * *

Պատկերացնո՞ւմ ես… մեր հայրենադարձները, Երեւանի ֆուտբոլի դաշտը կա չէ, էդտեղից քայլելով մինչեւ Էջմիածին կգնային անընդհատ՝ ամեն կիրակի… մեր հայրենադարձները, որպես քրիստոնյա, շատ բարեպաշտ էին: Սովետական Միության արգելքներից չէինք վախենում:

«Մենք քրիստոնյա ենք, ինչի՞ պետք է վախենանք, ումի՞ց պետք է վախենանք»,- կասեինք:

* * *

Պասը, միայն ուտելուց հրաժարվելը չէ… մեղքերից ազատվելն է, չարություն չանելն է, բարություն եւ բարի գործեր կատարելն է, չարից ազատվելն է: Ադիկա ավելի Աստծուն ընդունելի է, քան ուտել-չուտելը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները