Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ՊԱՏՄՈՒՄ Է ԻՍԿՈՒՀԻ ՄԱՅՐԻԿԸ

Երբ Գեւորգը փոքր էր, դեռ չէր քայլում, մի անսովոր երազ տեսա. ես եւ հայրը նրան Մայր Աթոռ էինք տարել: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մենք աղոթք առաքեցինք առ Աստված, մեր հավատքի մոմերը վառեցինք եւ հետո բակ դուրս եկանք ու քայլում էինք:

Երբ հասանք մուտքի դարպասներին, այն ժամանակ դարպասները ներկայիս տեղում չէին, հանկարծ նկատեցի, որ Գեւորգս չկա: Տագնապեցի, սկսեցի անհանգիստ այս ու այն կողմ գնալ, հարցուփորձ անել: Ոչ ոք նրան չէր տեսել: Հուսահատվել էի: Ուր որ է պիտի արտասվեի, երբ մի մարդ մոտեցավ ու ասաց, որ նա մեզ հետ տուն չի գալու, մնալու է վանքում:

Ես մտապահեցի երազս եւ միշտ պատրաստ էի դրան, այսինքն՝ հավատում էի, որ որդիս Աստծո սպասավորն է դառնալու:

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Միքայել եպիսկոպոս (այժմ՝ արքեպիսկոպոս) Աջապահյանի ծննդյան հիսուն եւ ձեռնադրության 25-ամյակի (2013 թ.) լուսանկարներից է: Այն ունի մեծ իմաստ ու խորը բովանդակություն…

Սրբազան Հորը հոբելյանի առիթով շնորհավորելու համար ներկաները հաջորդաբար մոտենում էին, համբուրում աջը եւ հղում իրենց շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերը: Սպասողները շատ էին:

Իսկուհի Աջապահյանը, լինելով հոբելյարի մայրը, արտոնյալ կարգավիճակով հանդերձ, իրեն որեւէ մեկից չգերադասելով, որդուն շնորհավորելու համար, խոնարհաբար սպասում է իր հերթին…

Այդպես խոնարհաբար, աննկատ ու իրեն մյուսներից չզանազանող կյանքով ապրեց ամենքիս կողմից սիրված ու հարգված տիրամայրը՝ մինչ մահկանացուն կնքելը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները