Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

«ՄԱՅՐՍ ՄԵԿՆԵՑ... ԱՍՏՎԱԾ ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՏԱ
ԲՈԼՈՐ ՄԱՅՐԵՐԻՆ»

Շիրակի թեմի Առաջնորդի այս հուզիչ խոսքերը հանկարծակիի բերեցին Իսկուհի մայրիկին ճանաչողներին, նաեւ՝ անծանոթներին, սրտից սիրտ անցան, հարկից հարկ, եւ ամենուր միմիայն սիրտ սեղմող ցավ էր ու ափսոսանք:

Երկիր մոլորակի տարբեր ծագերից Սրբազան Հորն ուղղվեցին ցավակցագրեր, մխիթարության խոսքեր:

Ում բախտ է վիճակվել ի մոտո ճանաչել Իսկուհի մայրիկին, երջանիկ է, չեմ տարակուսում հավելել նաեւ՝ Աստծո կողմից սիրված, քանզի, թեպետ բոլոր մայրերն են սուրբ ու անփոխարինելի, այլ էր Իսկուհի մայրիկը՝ բոլորին նման եւ բոլորից այնքա՜ն տարբեր, աստվածասեր ու Աստծո երկյուղով ապրող... Հազար ափսոս, ոչ միայն Աջապահյան ընտանիքը, այլեւ իրեն ճանաչողները մայր կորցրին, սիրող, բարի, հոգատար, համեստ ու առաքինի մայր...

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ

Սիրելի՛ Սրբազան եղբայր եւ Հովհաննես, ցավով տեղեկացանք մեր շատ սիրելի մայրիկի՝ տիրամայր Իսկուհու մահվան մասին:

Հանուն Գուգարաց թեմի հոգեւոր դասի եւ հավատացյալների, մեր վշտակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում Ձեզ, ձեր հարազատներին, թոռներին ու բարեկամներին՝ մեծ կորստի ու ծանր վշտի առիթով:

Մենք քառասուն եւ ավելի տարիներ վայելել ենք տիրամոր աղոթաբույր ներկայությունը, նրա բարի, ներողամիտ ու սիրասուն հայացքի ներքո կրթվել ու դաստիարակվել, մեծապես օգտվել նրա հյուրասիրությունից ու հոգատարությունից: Անմոռանալի է նրա ավանդապաշտ, համեստ ու հավատացյալի տիպար կերպարը:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված ընդունի Իսկուհի մայրիկի հոգին երկնային օթեւաններում եւ կենարար Սուրբ Հոգու շնորհներով մխիթարություն ու համբերություն պարգեւի ամենքիս: Թող լույս իջնի մայրիկի շիրմին:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Աղոթարար՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

* * *

Համեստ ու հյուրասեր մայր, բարի ժպիտով ու հոգատարությամբ լի տատիկ, Սուրբ Պատարագներին միշտ ներկա ու աղոթքով բոլորին աջակից տիրամայր…

Այսպես են բնորոշում Իսկուհի մայրիկին՝ միշտ գլխաշորով ու մոր հոգացավությամբ: Հրեշտակների պես ապրեց ու միացավ հրեշտակներին:

Մայրերը մեկնում են, բայց երբեք մեզ չեն լքում: Մեր տիրամայրը կլինի մեզ հետ: Նրա ապրած կյանքն այն օրինակն ու դասն է, որ առաջնորդելու է բոլորիս ու օգնելու մխիթարվել:

Խաղաղություն ու լույս հոգուդ, սիրելի՛ մայրիկ, փառք Աստծուն եւ շնորհակալություն կյանքիդ 91 տարիների համար:

Սրբազան Հայր, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները սուրբ Հոգու մխիթարությունն են մաղթում Ձեզ: Աստված հոգին լուսավորի մեր տիրամոր:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

* * *

Մարդն արժեւորվում է իր առաքելությամբ եւ կոչումով: Իսկ ՄԱՅՐ լինելն արդեն օրհնություն է ի Վերուստ:

Վեհ է ու բարձր այն մարդը, ով նույնքան վեհ ու առաքինի է ապրում բոլոր առումներով: Աստվածասիրությունը եւ բարոյական նորմերը գեղեցիկ խոսքերի ծածանում չեն: Հավատը, սերը, խոնարհությունն ու նվիրումը գործերով են հաստատվում, իսկ տիրամոր կյանքն ինքնին խոսքերիս ապացույցն է:

Հանգչեք խաղաղությամբ սիրելի Իսկուհի մայրիկ: Խունկ եւ աղոթք Ձեր հիշատակին:

Մեր հիշողության մեջ Դուք կմնաք իբրեւ բարության, սիրո, հեզության, եւ ՆՎԻՐՅԱԼ ՄՈՐ վառ օրինակ:

ՅԱՆԱ ՍԱՆԴՈՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները