Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ԵՐԲ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ ԵՐԳԵԼՈՎ

«Երաժշտական թերապիա» թանգարանային կրթական ծրագրին մասնակցեցին սոցիալ-կրթական կենտրոնի տարեցները, ինչպես նաեւ մեր բակային ճամբարի երեխաները: Համատեղ երգեցողությունն էր, որ, միահյուսվելով նվագակցությանը, դարձավ միասնություն: Կոմիտասյան մաքուր ու արմատներից մեզ հասած եւ ունկնդրի սրտի լարերին միաձույլ երգով մասնակիցները կարողացան միմյանց սովորեցնել ու միասին էլ երգել սովորածը:

Ի վերջո հենց սերունդներից ժառանգված ու սերունդներին ժառանգություն մնացող մեղեդին է, որ դեռ ապրեցնելու ու հուզելու է մեզ դարեր շարունակ:

Երաժշտական թերապիայի ընթացքում նախ ներկաները սովորեցին երգել, ապա նաեւ իրենց տպավորությունները փոխանցել թղթին: Մեր ճամբարականները նախընտրեցին նկարել. մեկի մոտ նկարը նման էր տոնական տորթի, մյուսի մոտ ընտանեկան ու ջերմ օջախի ու բակի:

Այս երկխոսությունն իրականացավ թանգարանային կրթության կենտրոնի եւ «DVV International in Armenia» կազմակերպության աջակցությամբ:

Ծրագիրը մեկնարկեց օգոստոսի 5-ին, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանից:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները