Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

ղջի գյուղում տարիներ առաջ, Հայ Առաքելական Եկեղեցու եւ Շիրակի թեմի նախաձեռնությամբ, հիմնվեց մանկապարտեզ:

Այն դարձավ ոչ միայն Ողջի գյուղի, այլ նաեւ հարակից գյուղերի մանուկների համար կրթվելու, դաստիարակվելու մի նոր ու տարբեր աշխարհ:

Ձեռք-ձեռքի տված՝ ծնողների ու բարերաների համատեղ ջանքերով, այսօր արդեն մանկապարտեզն ունի քնելու, ճաշելու, խաղալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Focus on Children Now», «International Orthodox Christian Charities» կազմակերպություններն ու Շիրակի թեմն օգնում են հոգալ սննդի ու երեխաների խնամքի համար պահանջվող պարագաների ծախսը: Իսկ աշխատակիցներն այն սիրող ու ջերմ օղակն են, որ երեխաների համար ապահովում են սեր, հոգատարություն, դաստիարակություն ու կրթություն:

Այս ամառ չորս երեխաներ հրաժեշտ տվեցին հարազատ մանկապարտեզին: Հրաժեշտի հանդեսն օգոստոսի 22-ին էր: Արդեն լինելով տառաճանաչ, քաջ իմանալով հայոց այբուբենն ու թվերը, փոքրիկները սեպտեմբերին կսկսեն ոսումնական տարին՝ հօգուտ իրենց կիրառելով իմացածը, իսկ մուտքը գիտելիքների նոր աշխարհ առավել հետաքրքիր կդառնա:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները