Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ՀՐԱԺԵՇՏ «ՀԵՔԻԱԹ»-ԻՆ

րեխաների ցերեկային խնամքի «Հեքիաթ» կենտրոնի ավարտական խմբի սաներն իրենց սիրելի կրթօջախին հրաժեշտ տվեցին տոնական հանդեսով, որն անցկացվեց օգոստոսի 13-ին: Այնուհետեւ փոքրկներն ստացան ոչ միայն ավարտական վկայականներ, ինչը հավաստում է, որ դաստիարակվել, կրթվել ու խնամվել են սոցիալ-կրթական կենտրոնում, այլեւ փոքրիկ նվերներ՝ հագուստ, հիգիենայի պարագաներ:

Իհարկե, այս ամենն իրականություն չէր դառնա, եթե չլիներ մեր գործընկերոջ՝ «Focus on Children Now» կազմակերպության կողմից երեխաներին հատկացված էկոլոգիապես մաքուր սնունդը, Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի տրամադրած հագուստը եւ «International Orthodox Christian Charities»-ի նվիրած հիգիենայի պարագաները:

«Հեքիաթ» նախակրթարանի ավարտական հանդեսին Գնդիկ Բոքոնիկը գլորվելով հասավ ծաղիկների աշխարհ, ծառերի աշխարհ ու հայտնվեց տառերի աշխարհում: Հենց տառերի աշխարհում մեր համով Գնդիկ Բոքոնիկը գտավ հետաքրքրություն, երգ, պար ու, ամենակարեւորը, իմացություն, նոր գիտելիքներ:

«Հեքիաթ» նախակրթարանի վեց սաները նույնպես, ճանաչելով ծաղիկների ու ծառերի գեղեցկությունը, հմայքն ու երանգները, արդեն սեպտեմբերի 1-ից մտնելու են տառերի ու գիտելիքի մեծ աշխարհ:

Հանդեսին փոքրիկները երգեցին, պարեցին, շնորհակալություն հայտնեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին՝ իրենց ընդունելու, դաստիարակելու, սնելու եւ հոգատարությամբ ու խնամքով պահելու եւ համապատասխան գիտելիքներ փոխանցելու համար:

Կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանն իր հերթին նրանց մաղթեց կանաչ ճանապարհ, կյանքի նոր փուլում նոր գիտելիքներ՝ հավաստիացնելով, որ այս փուլում եւս լինելու են ընկեր Անիի նման ուսուցիչ-դաստիարակներ, ընկեր Աննայի նման համեղ կերակուրներ պատրաստող խոհարարներ եւ սոցիալ-կրթական կենտրոնի պես ջերմ հարկեր, ուր հոգ կտանեն փոքրիներին եւ կնախապատրաստեն կյանքի նոր ու առավել խոստումնալից փուլի:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները