Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ԲԱԿԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒՅԹԸ

րկու ամիս շարունակ մեր բակային ճամբարում իրենց ամառային արձակուրդներն անցկացրին ինից տասներեք տարեկան երեխաները:

Նրանք համատեղ խաղացին, պարեցին, սովորեցին, գրեցին դպրոցական հանձնարարությունները, կարդացին... այս ամենին հետեւում էին մեր կամավորները: Իսկ վերջում՝ օգոստոսի 15-ին, հրաժեշտից առաջ, միայն կենտրոնի աշխատակիցների համար անակնկալ միջոցառում կազմակերպեցին: Ճամբարականների գրական-գեղարվեստական հայտագիրը կազմված էր ժամանակակից պարերից, երգերից ու ասմունքից: Ցուցադրվեց նաեւ տեսանյութ իրենց առօրյայից:

Ապա հերթը հասավ գնահատանքներին ըստ ճամբարականների դրսեւորումների՝ բակային ճամբարի ընկերասեր, դերասան, համեստ, խելացի ու խելոք:

Երեխաներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին բոլորից եւ հիշեցին այն ամենը, ինչ սովորել էին ամռան ընթացքում:

Ի դեպ՝ մեր Էդգարը, ով եկել էր Ռուսաստանից, շնորհակալ էր՝ սոցիալ-կրթական կենտրոնի ճամբարում հայերեն տառերը սովորելու համար:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները