Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

իրելի՛ շրջանավարտներ.

Հայրական սիրով ու ջերմ բարեմաղթանքներով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ձեզ՝ շրջանավարտներիդ, նաեւ ձեր ուսուցիչներին ու ծնողներին:

Բոլոր կրթօջախներում կրկին հնչեց վերջին զանգը եւ ազդարարեց մի նոր մեկնարկ, ինչը տարբեր է լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար: Դուք այսօր ձեր գիտելիքներով, հույսերով ու երազանքներով մտնում եք կյանքի նոր հանգրվան: Ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան եւ օգնական է ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ես սիրեցի ձեզ, Իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք» (Հովհ. ԺԵ 9): Մեր Տիրոջ այս կոչին ունկնդիր` ձեր սրտերում վառ պահեք հավատքը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի, Բարձրյալի զորակցությամբ, ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով՝ բարիք ու խնդություն հավելելով մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքում:

Սիրելինե՛ր, ցանկալի գալիքը պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ ու գիտակցված քայլերով: Ձեր ցանկություններն ու երազանքները պարզում են ձեր առջեւ նոր փուլ: Ուր էլ լինեք` մնացեք ազնիվ, հավատարիմ ինքներդ ձեզ եւ ձեր ուսուցիչների պատգամ-հորդորներին: Ամենակարեւորը՝ մարդ մնացեք՝ հեռու ամեն տեսակի փորձություններից եւ ոչ տիրահաճ դրսեւորումներից, քանզի կյանքը լի է անակնկալներով:

Մնացե՛ք նույնքան պայծառ, անհոգ ու ժպտադեմ, ինչպիսին այսօր եք՝ խանդավառ, սպասելիքներով լի եւ գալիքի լուսավոր տեսլականով:

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ Տերն օրհնի ձեր կյանքի ուղին եւ շնորհի երջանկություն ու ամենայն բարիք եւ հայցում ենք, որ Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ, իսկ վերջին զանգի ղողանջները դառնան նորանոր բարձունքների նվաճման, հաջողությունների ձեռքբերման ավետաբերներ:

Աղոթարար՝
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները