Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մկրտիչ Ա Խրիմյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Դրախտի ընտանիք», «Պապիկ եւ թոռնիկ», «Սիրաք եւ Սամուել» բարոյախրատական երկերի ժողովածուն եւ գրող, հրապարախոս Ռազմիկ Դավոյանի «Համատարած Թումանյան» մենագրությունը:

Խրիմյան Հայրիկի երկերի ժողովածուն, որ տպագրվում է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից 2019 թվականն Ընտանիքի տարի հռչակելու առիթով, հորդորներ ու խրատներ է տալիս հայ երիտասարդին` քրիստոնեական արժեքներով եւ սկզբունքներով ամուր ընտանիք կազմելու համար, բարոյախրատական դասեր բովանդակում` աշխարհի, մարդու, նրա կոչման, հասարակական կյանքում ունեցած պարտականությունների եւ իրավունքների մասին: Գիրքը արեւելահայերենի են փոխադրել Ա. Մադոյանն ու Վ. Պարանյանը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով հրատարակված Ռ. Դավոյանի «Համատարած Թումանյան» աշխատությունը նվիրված է բանաստեղծի՝ հայ մարդ-անհատ եւ հայ հասարակություն կերտելու կամովին ստանձնած առաքելությանը: Մենագրության մեջ ոչ մեծ, բայց կարեւոր մի բաժին է հատկացված նաեւ Թումանյանի եւ Նարեկացու ստեղծագործական ու գաղափարական առնչություններին:

Գրքերը հրատարակվել են «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները