Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

պրիլի 27-ին Ս. Հակոբ եկեղեցու «Հակոբատանը» անցկացվեց ճոխ գրական-երաժշտական հանդիսություն՝ նվիրված Ս. Հարության ու Ավետման տոներին, ինպես նաեւ գարնան զարթոնքին:

Միջոցառման հիմնաքաը Ս. Հարության տոնն էր: Մշակութային բաժնի սաները հյուրերին ներկայացրին տոնի խորհուրդն ըստ եկեղեցական կանոնակարգի՝ չմոռանալով նաեւ ժողովրդական ավանդությունը: Փոքրիկ բեմականացման միջոցով ցուցադրվեց, թե ինչպես են տոնում Զատիկն ուրիշ երկրներում: Զարդարվել էին զատկական տոնական սեղաներ՝ մի քանի երկրների ավանդական կերակրատեսակներով: Այս կերպ հանդիսության մասնակիցները հստակ ընդգծել էին, որ մենք՝ հայերս, Սուրբ Հարությունը տոնախմբում ենք ամենալավը:

Գեղեցիկ կատարումները, նվիրված հայրենիքին, մայրերին եւ գարնանը, փոխարինում էին մեկը մյուսին: Ելույթ ունեցան երգի խմբակի սաները (խմբավար` Շուշան Հովհաննիսյան) պարի խմբակի սաները (պարուսույց՝ Լիլիթ Իկիլիկյան), օտար լեզուների խբակի սաները (ուսուցչուհի` Սուսաննա Մխիթարյան), նախադպրոցական խմբակի սաները (ուսուցչուհի՝ Հասմիկ Աֆրիկյան):

Նույն օրը Ս. Հակոբի մշակութային բաժնի սրահում բացվեց նկարչական խմբակի սաների ցուցահանդեսը՝ ուսուցչուհի Մելանյա Առաքելյանի նախաձեռնությամբ: Հայկական ժողովրդական երգերի ու պարերի հետ զուգահեռ՝ ներկայացվեցին նաեւ ժամանակակից կատարումներ: Միջոցառման կազմակերպչական մասի պատասխանատուներն էին կամավորներ Լիլիթ Մուրադյանն ու Աննա Խաչատրյանը: Աղջիկները փայլուն կատարեցին իրենց վրա դրված պարտականությունը:

Հանդիսությունն իր ներկայությամբ պատվեց Գյումրու տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Մարիամ Ջանոյանը: Հանդես գալով ներկաներին ու կազմակերպիչներին ուղղված խրախուսիչ խոսքով՝ նա նշեց, թէ որքան կարեւոր են նման միջոցառումները մեր երեխաների հայեցի, քրիստոնեավայել դաստիարակության համար:

Տոնախմբությունն ավարտվեց ագապեով (սիրո ճաշ):

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները