Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ

րտսեր դասարանի աշակերտներից մեկը հարցրեց ուսուցչուհուն.

- Սերն ի՞նչ է:

Ուսուցչուհին զգաց, որ մյուս երեխաներն էլ ուշադրությամբ լսում են, ուստի ինքը պարտավոր է ազնվորեն պատասխանել: Շուտով դասամիջոց էր, եւ նա երեխաներին դպրոցի պարտեզ տարավ ու խնդրեց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը որեւէ բան բերի, որը կարտահայտեր նրանց սրտի սերը:

Երեխաները ոգեւորությամբ ցրվեցին ու երբ վերադարձան, ուսուցչուհին ասաց.

- Այժմ, թող յուրաքանչյուրը ցույց տա, թե ինչ է բերել:

Առաջին աշակերտն ասաց.

- Ես ծաղիկ եմ բերել, այն շատ գեղեցիկ է:

Երկրորդն ասաց.

- Ես թիթեռ եմ բերել, տեսեք ի՜նչ գույնզգույն թեւեր ունի: Ես նրան իմ հավաքածուի մեջ կդնեմ:

Երրորդն ասաց.

- Իսկ ես թռչնի այս հրաշք ձագուկին եմ բերել: Նա ընկել էր բնից:

Այդպես հերթով նրանք ցույց տվեցին, թե ինչ են հավաքել պարտեզում:

Երբ բոլորն ավարտեցին ցուցադրությունը, ուսուցչուհին նկատեց, որ մի աղջիկ ոչինչ չէր բերել եւ այդ պատճառով իրեն վատ էր զգում: Նա հարցրեց աղջկան.

- Իսկ դու ոչինչ չգտա՞ր:

Աղջիկը շիկնելով պատասխանեց.

- Ներեցե՛ք ինձ: Ես տեսա ծաղիկը, զգացի դրա բույրը, ցանկացա պոկել, բայց հետո որոշեցի ձեռք չտալ, որպեսզի բույրը տարածվի ողջ այգում: Թիթեռնիկին էլ տեսա, բայց նա այնքան երջանիկ էր թվում մի ծաղկից մյուսը թռչելիս, որ չհամարձակվեցի բռնել նրան: Բնից ծառի ճյուղերին ընկած ձագուկին եւս տեսա, բայց երբ բարձրացա ծառի վրա ու տեսա նրա մոր տագնապով լի աչքերը, նախընտրեցի նրան իր բույնը վերադարձնել: Բայց ես ինձ հետ բերել եմ ծաղկի բույրը, թիթեռի ազատությունն ու ձագուկի մոր երախտագիտությունը: Դրանք ինչպե՞ս կարող եմ ցույց տալ:

Ուսուցչուհին գովեց աղջկան ու բացատրեց երեխաներին, որ սերն այն վեհ զգացումն է, որ կարելի է միմիայն սրտում պահած բերել:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները