Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՄԱՅԻՍԻ 22-Ը ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

րեսունմեկ տարի առաջ այս օրը՝ 1988 թ. մայիսի 22-ին, Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռամբ, Գեւորգ սարկավագ Աջապահյանը ձեռնադրվեց կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Տ. Միքայել աբղ. Աջապահյան:

«Հուզվել էի. մտապատկերիս առջեւով անցան բոլոր-բոլոր Աջապահյանները, մանավանդ այն ժամանակ, երբ Հուսիկ Սրբազանն օծեց ճակատս Սրբալույս Մյուռոնով եւ վերանվանեց Տեր Միքայել: Անսովոր ապրում ունեցա. դող անցավ սրտովս, հասկացա, որ 1968 թվականին, Խադ Սրբազանի մահով, Աջապահյան տոհմի հոգեւոր սպասավորների կտրված շղթան դարձյալ ամբողջացավ»,- ձեռնադրությունից հետո ասել էր նորոգ ձեռնադրյալ հոգեւորականը՝ Տ Միքայել աբեղա Աջապահյանը:

Սրբազան Հայր.

Որպես առաքինասեր, շնորհաշատ հոգեւորական, բարձր գնահատանքի են արժանի Ձեր վաստակն ու ձեռքբերումները:

Առնվազը կույր պետք է լինել՝ չնկատելու, չտեսնելու համար Ձեր մշտավառ աշխատասիրւթյունը, ընդգծված պատասխանատվության զգացումը, սեփական «ես»-ի նկատմամբ խստապահանջ մոտեցումը, ամեն ինչում մնայուն կատարելության ձգտելն ու հասնելը:

Անկարելի է հատուկ չշեշտել այն անհերքելի փաստը, որ տարիներ առաջ, սրտի վիրահատությունից ժամեր անց, Դուք արդեն աշխատասենյակում էիք, եւ շարունակում էիք ծառայությունը սովորականի պես, ասես ոչինչ չէր էլ եղել… Մինչդեռ, կարող էին առաջանալ ամենատարբեր հետվիրահատական բարդություններ:

Այս ամենից մեկ իրողություն կարելի է հստակ արձանագրել, որ Դուք՝ Սրբազան Հայր, անսպառ խանդավառությամբ լցված, անձնազոհ նախանձախնդրությամբ եւ անմնացորդ նվիրումով քայլում եք ի Վերուստ ուղենշված ուխտի ճանապարհով՝ կյանքի կոչելով Տիրոջ կողմից նախանշված հոգեւոր բոլոր ծրագրերը:

Իբրեւ մարդ, դրվատելի են Ձեր մարդկային բացառիկ որակները՝ սրտացավությունը, յուրահատուկ մարդասիրությունը, ինչպես նաեւ գյումրեցուն բնորոշ հումորը:

Սիրելի՛ Սրբազան Հայր, ընդունեք մեր սրտաբուխ շնորհավորանքները ձեռնադրության երեսունմեկ ամյակի ուրախ առիթով: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արեւշատություն եւ նորանոր ձեռքբերումներ Ձեր աստվածահաճ առաքելության մեջ:

Սրբերի բարեխոսությամբ ու շնորհով թող Ձեր աղոթքները միշտ հասանելի լինեն Աստծուն:

«Ս. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՅԱՆԱ ՍԱՆԴՈՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները