Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՊԱՏՎՈ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՇՔԱՆՇԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

խուրյանի Ս. Աստվածածին եկեղեցին վերակառուցելու համար Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արժանացավ Հայ Եկեղեցու պատվո բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: Շքանշանը տրվել էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի միջնորդությամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Ապրիլի 28-ին՝ կիրակի օրը, Ախուրյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագի ընթացքում, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդը հանդիսավորաբար, մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով զարդարեց Սամվել Բալասանյանի կուրծքը:

Դեռ տասնմեկ տարի առաջ՝ 2008 թվականին, Ս. Աստվածածին եկեղեցին վերականգնվեց Աժ նախկին պատգամավոր Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական աջակցությամբ:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Տասնյակ հարյուրամյակների պատմություն ունեցող Ախուրյանում ԺԹ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է տեղաբնակների հանգանակությամբ ու ջանքերով: Ժամանակին աղոթատանը Ս. Պատարագ է մատուցվել ձեռամբ տեղաբնակ քահանայի: Աստվածմերժության տարիներին այն գործածվել է որպես հացահատիկի պահեստ: Խոնարհվել է 1988-ի երկրաշարժից: 2007 թվականին, հին երկշարք քարերի վրա, կառուցվել է նորը: Վերանորոգված եկեղեցու վերաբացման առաջին քայլը խաչի եւ զանգի օծումն ու տեղադրումն էր, որ տեղի ունեցավ 2008 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ձեռամբ թեմակալ Առաջնորդի եւ հոգեւորականաց դասի:

Աղոթատունն ուշագրավ է իր կառուցվածքային ձեւերով, ճարտարապետական լուծումներով: Կառուցված է կարմիր եւ սեւ սրբատաշ տուֆաքարերով: Ունի երկու դուռ: Հարավային կողմում գտնվում է զանգակատունը կամ ժամատունը, որի վրա բարձրանում է գեղեցկաշեն կաթողիկեն՝ ութ սյուներով, Ս. Խաչով ու զանգակով: Հարավային կողմում կան երեք մեծ լուսամուտներ, դռան աջ եւ ձախ կողմերում են գտնվում եւս երկուսը, որոնք նեղ են ու երկարավուն: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ երկու խորաններով եւ մեծ լուսամուտը՝ սեղանը լուսավորելու համար: Հյուսիսային կողմում է գտնվում մկրտության ավազանը:

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները