Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՀԱՄԱՏԵՂ ՇՔԵՐԹ ԳՅՈՒՄՐՈՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

այիսի 9-ը եռատոն էր հայության համար: Նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Տոնի ուրախ առիթով Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթ, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի ստորաբաժանումները, մարտիկներ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայից, ազատամարտիկներ, պատանի երկրապահներ, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության, ազգային անվտանգության սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ:

Շքերթին մասնակցում էին Շիրակի մարզային, հոգեւոր ու քաղաքային իշխանությունները. հրամանատարը ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավար, գնդապետ Վլադիմիր Ելկանովն էր: Տոնակատարությանը ներկա էր նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր խոսքում շնորհավորեց բոլորին մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ՝ մասնավորապես ընդգծելով Հայրենական մեծ պատերազմում հայորդիների մասնակցության, նրանց անձնուրաց պայքարի եւ հաղթանակների մասին: Նշեց, որ շուրջ 600 հազար հայորդիներ են մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, եւ հայ ազգը տվել է մարշալներ ու գեներալներ, Խորհրդային Միության հերոսներ:

Քաղաքապետն առանձնակի շեշտադրեց Շուշիի ազատագրումը՝ հիշեցնելով, որ մայիսի 8-ին, պարտադրված պատերազմում, հայ կամավորական ջոկատները հաջողությամբ իրականացրին «Հարսանիք լեռներում» օպերացիան: Սամվել Բալասանյանն իր խոսքում շնորհավորեց նաեւ երկրապահներին, քանզի 1997 թվականից մայիսի 8-ին նշվում է նաեւ երկրապահների օրը:

Զորահանդեսին ցուցադրվեց 102-րդ ռազմաբազայի ռազմական տեխնիկան՝ մանրամասն ներկայացվելով, թե յուրաքանչյուրն ինչ նպատակի է ծառայում: Անցկացվեցին զորավարժություններ, որոնք ուղեկցվեցին կրակոցներով:

Գյումրու մարդաշատ հրապարակում շքերթի էին դուրս եկել ինչպես պատերազմի վետերանները, այնպես էլ փոքրիկների ձեռքը բռնած, նույնիսկ նորածիններին գրկած ծնողները: Վարդանանց հրապարակից մարդկանց բազմությունը շարժվեց դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները