Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

ԶԱՏԿԻ ՏՈՆԸ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

ոցիալ-կրթական կենտրոնում ապրիլ ամսվա ամենագունեղ էջը Քրիստոսի hրաշափառ Սուրբ Հարության տոնն էր:

«Focus on Children Now» կազմակերպության աջակցությամբ այստեղ գործող «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնի սաները, զատկական իրենց անկեղծ բարեմաղթանքներով, ծիսական երգ ու պարով, ավետեցին մեր Տիրոջ Հարությունը:

Ապրիլի 17-ին կազմակերպված գեղեցիկ հանդիսությանը ներկա էին ոչ միայն կենտրոնի աշխատակիցները, այլեւ ծնողները:

Մանուկների թոթով լեզվով հնչած ավետիսին միացավ նաեւ կենտրոնի աշխատակազմը՝ իր բարեմաղթանքը հղելով ներկաներին ու հանդիսույթի մասնակից փոքրիկներին:

Միջոցառման վերջում մեկ անգամ եւս հնչեց կենսապարգեւ ավետիսը.

-Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Թող Աստծո օրհնանքը միշտ լինի բոլորիս ուղեկից:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները