Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

իրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնը, մշտապես լինելով կանանց ու մայրերի կողքին, իր սերն ու աջակցությունն է հայտնել նրանց, փորձել հոգալ որոշ կարիքներ: Այս անգամ նույնպես անակնկալը չուշացավ:

Ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի ուրախ առիթով, սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներն այցելեցին Գյումրու ծննդատուն՝ իրենց հետ տանելով ջերմ շնորհավորանքներ, անկեղծ բարեմաղթանքներ ու նվերներ: Նրանք արդեն մայրացած, ինչպես նաեւ մայրության բերկրանքին սպասող կանանց նվիրեցին տաքուկ վերմակներ, հիգիենայի պարագաներ ու մանկական փաթեթներ:

Իսկ Տեր Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը շնորհավորեց ու օրհնեց բոլոր մայրերին՝ մաղթելով Տիրամոր բարեխոսությունն ու աստվածային սիրո ներշնչումը, հորդորեց ամեն ինչ անել, որպեսզի կարողանան կրթել ու դաստիարակել հայրենիքին արժանի զավակներ:

Հանդիպումն ավարտվեց Տեր Հոր պահպանիչ աղոթքով:

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները