Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԴԱՍԸ. ՈՏՆԱԼՎԱ

րուսաղեմում՝ Վերնատանը, Վերջին ընթրիքի ընթացքում Քրիստոս վեր կացավ սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ, մի սրբիչ վերցնելով, մեջքին կապեց: Այնուհետեւ, վերցնելով ջրով լի կոնքը, սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով (Հովհ. 13:4-6): Ապա հորդորեց նրանց նույն կերպ վարվել (Հովհ. 13:14-15): Աստծո Որդին, ցույց տալով Իր կատարյալ սերը մարդկանց հանդեպ, այս կերպ արտացոլեց քրիստոնեության մեծագույն առաքինությունը՝ խոնարհությունը, որն իբրեւ պատվիրան ավանդեց սիրեցյալ աշակերտներին: Նա, Առաքյալների ոտքերը լվանալով, ճանապարհ բացեց դեպի Երկինք, Գողգոթայի ճանապարհը վերածեց կյանքի ճանապարհի: Քրիստոս Ոտնալվայի արարողությամբ մարդկությանը հրավիրեց խոնարհության, ցույց տվեց, որ երկինք բարձրացնողը խոնարհությունն է, իսկ երկնքից գցողը՝ հպարտությունը:

Քրիստոսի կյանքից վերցված այդ յուրօրինակ դրվագը մինչ օրս հիշատակվում է եկեղեցում՝ Ավագ հինգշաբթի օրը: Ոտնալվային նախ խաչով ու Ավետարանով օրհնում են խորանում դրված ջուրը եւ յուղը, ապա խորհրդակատարը, ծնրադրելով, հանդիսավորապես լվանում է տասներկուսի աջ ոտքերը եւ խաչաձեւ յուղ քսում: Արարողության վերջում կարդացվում է Ավետարան, ուր հիշատակվում է Քրիստոսի ձեռքով կատարված ոտնալվան:

Ս. Գրիգոր Տաթեւացին հոգեւոր խորհուրդ է գտնում այն իրողության մեջ, որ ոտքը միշտ ծածկված է կոշիկով, եւ այն լվանալով՝ Քրիստոս ուսուցանեց ծածուկ պահված մեղքերը հայտնի դարձնել խոստովանությամբ: Նաեւ, ըստ Տաթեւացու, ոտքերի լվացմամբ, աչքն էլ է լվացվում, որովհետեւ ոտքի մեջ է գտնվում աչքի երակը: Քրիստոս, լվանալով աշակերտների ոտքերը, մարդկային հոգիները մաքրեց մեղքի աղտեղությունից:

Եկեղեցական մատենագրությունում կոնքը, որի մեջ լցվեց ջուրը մկրտության ավազանն է: Համաձայն Ս. Գրքի մեկնիչների՝ Քրիստոս, լվանալով աշակերտների ոտքերը, նրանց մկրտեց եւ մաքրեց ադամական մեղքից, որպեսզի կարողանան Ս. Հաղորդություն ստանալ մաքուր վիճակում: Այդպես է նաեւ եկեղեցական կյանքում. մարդիկ պետք է նախ մկրտվեն, մաքրվեն ադամական մեղքից եւ դրանից հետո է թույլատրվում է ստանալ Ս. Հաղորդություն:

Ոտնալվայի ծիսակարգի հեղինակը համարվում է Ս. Եփրեմ Խուրի Ասորին (306-373 թթ.): Այն 11-րդ դարում Հայ Եկեղեցի ներմուծեց Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը (1066-1105 թթ.): Կարգը գնալով հարստացավ հայկական գեղեցիկ շարականներով ու աղոթքներով, որոնցից է Հովհաննես Պլուզ Վարդապետի «Սիրո մասին» աղոթքը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները