Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

«ԵՒ ԽԱՌՆԷՐ ԿԱՐՄՐՈՒԹԻՒՆ ԱՐԵԱՆ ԸՆԴ
ԿԱՊՈՒՏԱԿ ԾՈՎԱԿՆ ՍԱՌՈՒՑԵԱԼ…»
ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

խտագնացության մեկնելով՝ նորոգվում են ուխտավորի հոգին ու միտքը, մղում ճշմարիտ աստվածաճանաչության եւ դրանով իմաստավորված կյանքով ապրելու: Այս անգամ եւս, Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի, Ժաննա Խաչատրյանի եւ Ռիմա Բարինյանի նախաձեռնությամբ, հավատացյալները մեկնեցին ուխտագնացության:

ՄԱՆԿԱՆՈՑ ՍՈՒՐԲ ՍԻՈՆ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների առաջին հանգրվանը Ոսկեվազ գյուղի VII դարի Մանկանոց Ս. Սիոն եկեղեցին էր: Այստեղ նրանք ներկա եղան, «Սրբոց Մանկանցն քառասնից» տոնի առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Բարսեղյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկա ուխտավորներին, պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից մեկնեց օրվա խորհուրդը՝ մեկ անգամ եւս շեշտելով չորրորդ դարում կատարվածը, երբ հռոմեական կայսրության կողմից հալածվում էին այն զինվորները, ովքեր ծառայության մեջ էին, բայց հավատքով եւ կենցաղով օտար՝ հռոմեական կյանքի ավանդությանը, հեթանոսական ապրելակերպին:

Ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Մարմնին ու Արյանը: Այնուհետեւ յուրաքանչյուրն իր անձնական աղոթքը հղեց առ Աստված եւ հայցեց Սուրբ նահատակների բարեխոսությունը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ, Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ Ս. ԱՆՆԱ

Հաջորդ հանգրվանը Շահումյան գյուղի, 2012 թվականին կառուցված, Թուխ Մանուկ եւ 2010 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցիներն էին: Այստեղ եւս ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը՝ Բարձրյալից հայցելով բարերար շնորհներով գթալ Իր արարածներին ու հայոց աշխարհին: Վերջին կանգառն Արմավիրի Աղավնատուն գյուղի՝ 2010 թ. կառուցված, Ս. Աննա եկեղեցին էր: Այստեղ եւս յուրաքանչյուրն իր սրտի ցանկությունները հղեց առ Տերը, ցանկություններ, որոնք հայտնի են միայն ցանկացողին, Երկնային Հորը եւ Սրբուհի Աննային:

Ուխտագնացները տունդարձի ճանապարհը բռնեցին ուշ երեկոյան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները