Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

«ՈՐ ՔՈՅՈՎ ԱՆՏԱՆԵԼԻ ՉԱՐՉԱՐԱՆՕՔԴ ՏԱՆՍ ԹՈՐԳՈՄԱՅ
ՍՈՒՐԲԴ ԳՐԻԳՈՐ» ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Ցնծայ այսօր, ցնծայ եւ զուարճանայ եկեղեցի սուրբ, տօնելով մեծաւ հանդիսիւ զհանրատենչ յիշատակս քո, ո՛վ գերազանցեալդ ի հարս, սուրբ Հայրապետ եւ լուսաւորիչ տանս Թորգոմայ Սուրբ Գրիգոր»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եծ էր Ս. Գրիգոր Լուսավորչի առաքելությունը, քանզի ճգնություններով, աղոթքներով եւ անպատմելի չարչարանքներով երկնեց նրա հոգին, ում շնորհիվ վերածնվելու էր մի ամբողջ հավատավոր ազգ:

Երրորդ դարավերջին Տրդատ Գ թագավորը, հաղթականորեն մտնելով հայոց աշխարհ, Երիզա ավանի մոտ դադար առավ եւ կամեցավ տոնախմբել իր հաղթանակն Անահիտի մեհյանում: Գրիգորին հանձնարարվեց չաստվածուհուն ընծայել ծաղկեպսակներ: Քրիստոնյա պատանին մերժեց, որի պատճառով սահմռկեցուցիչ չարչարանքների ենթարկվեց եւ նետվեց Արտաշատի խոր վիրապը: Տասներեք տարի խորը գբում, մարդկանցից մերժված ու հալածված, մնաց մեր հավատքի լուսատու ջահը եւ իր ներկայությամբ բանտը դարձրեց առ Աստված հավատքի վկայարան: Ս. Գրիգորը վերանորոգիչն ու վերակենդանացնողը եղավ Հայ Եկեղեցու եւ նրանով հիմնվեց Հայոց Կաթողիկոսությունը: Խորը գբում ողջ մնաց նա Տիրոջ շնորհիվ՝ մթին վիրապն իր տառապանքով փոխարկելով հայոց խաչի ճանապարհի, հայոց Գողգոթայի, կյանքի ու հավերժության խորհրդանիշի: Եվ Տիրոջ իսկ կամքով այնտեղից դուրս եկավ որպես հայոց մեծ Լուսավորիչ: Ս. Գրիգորը հավատում էր, որ «ճշմարիտ խոստովանողներն ու ապաշխարողներն ազատվում են Քրիստոսի փրկավետ մարմնով ու արյամբ» (Հաճախապատում):

Հայոց տոնացույցում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից մեկը վիրապ մտնելու հիշատակն է: Ապրիլի 6-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները