Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

ՍՐԲՈՑ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ
ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

եղասպանության 104-րդ տարելիցին Սրբոց հիշատակության Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում, այդ թվում նաեւ Գյումրու առաջնորդանիտ Ս. Աստվածածնում: Մայր եկեղեցում օրվա պատարագիչը Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանն էր: Սրբազան արարողակարգին ներկա էին Շիրակի մարզպետը, Գյումրու համայնքապետը, պաշտոնատար անձիք, սպաներ, զինվորներ եւ մեծաթիվ հավատացյալներ:

Ապրիլի 24-ը համայն հայության սրտում միշտ դրոշմված կմնա որպես խաչի եւ նահատկության ճանապարհ` «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»: Ցեղասպանությունը մեծ ոճիր էր՝ վերացնելու քրիստոնյա հայ ժողովրդին, փակելու հայկական հարցը, որը ծառացած էր օսմանյան կայսրության առջեւ: Ցեղասպանության ճանաչումն իր պատմական երկրի տեր եւ ժառանգ ժողովրդի արդար պահանջն է` ընդդեմ ժառանգություն եւ սրբություն չունեցող անիրավ, բռնատիրական Թուրքիայի կառավարության:

Չարը, իրեն ծառայող մարդկանց միջոցով, անարգանքի ու ծաղրի ենթարկեց Տիրոջը` նրան նվաստացնելու եւ արժեզրկելու ցանկությամբ, տանջանքների եւ չարչարանքի ենթարկեց Քրիստոսին հավատարիմ ժողովրդին` նրան իսպառ վերացնելու համար:

Օրեր առաջ Քրիստոնյա Եկեղեցիները հնչեցրին Տիրոջ հրաշափառ ՍուրբՀարության ավետիսը` ազդարարելով համայն մարդկույթանն Աստծո զորավոր հաղթանակը մահվան եւ չարի նկատմաբ, որը Քրիստոս արտահայտեց, արարչագործության հանդեպ ունեցած, Իր մեծագույն սիրով: Սակայն առ այսօր ոչ մի հայ չի մոռացել, որ այն, ինչ պատահեց մի վեհ ժողովրդի հետ, պարտված եւ ջախջախված սատանայի նախանձն ու ատելությամբ իրագործված ոճիրն էր Տիրոջը ծառայող եւ պաշտող ժողովրդի նկատմամբ: Նա այս անգամ, թուրք ժողովրդին որպես գործիք ունենալով, նույն վայրագություններին, անարգանքին, չարչարանքներին եւ դաժան մահվան մատնեց հայ ժողովրդին: Աստծո եւ հայրենիքի նկատմամբ անդավաճան սիրով լցված միլիոնավոր հայորդիներ ընդունեցին նահատակության լուսապայծառ պսակը` ցուցաբերելով իրենց կենդանի հավատքն ու սերը՝ Տիրոջ անսահման սիրուն փոխադարձ: Այժմ ոչ միայն հայկական հարցը, այլեւ սրբադասված նահատակների արյան կանչն է դրված մարդկության ու Տիրոջ առջեւ, որ աղաղակում է ցեղասպանության մասին` արդար վճռի սպասումով:

Սուրբ եւ անմահ Պատարագից անմիջապես հետո, Գյումրու Ցեղասպանության զոհերի հիշատակության հուշարձանի մոտ, կատարվեց Սրբոց հիշատակության կարգ, խոնարհվեցին ծաղիկներ եւ զետեղվեցին ծաղկեպսակներ: Կատարվեց նաեւ Սրբոց Նահատակաց հիշատակության կարգ:

ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները