Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

Լրահոսից

3 փետրվարի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

10 փետրվարի - Զկնի Ս. Ծննդեան: Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

13 փետրվարի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց նախատոնակ, եւ Վարդանանց հրապարակում, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, վառվեց Տյառնընդառաջի խարույկը:

14 փետրվարի - Տյառնընդառաջ, տոն քառասնօրյա գալստյան Քրիստոսի ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

16 փետրվարի- Սրբոցն Սարգսի զորավարին եւ որդվո նորա Մարտիրոսին եւ չորեքտասն զինավորացն: Տոնի ուրախ առիթով Ս. Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

17 փետրվարի - Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

24 փետրվարի - Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

28 փետրվարի
- Սրբոց Վարդանանց զորավարացն մերոց՝ հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի ուրախ առիթով:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները