Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը:

Գրքում հեղինակը ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրավիճակը Երջանկահիշատակ Եփրեմ Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին: Անդրադարձ է կատարվում ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմներին, այդ քաղաքական ու պատմական իրադարձությունների առնչությամբ Մայր Աթոռի դիրքորոշմանը: Վ. Թունյանը ներկայացնում է նաեւ Եփրեմ Ա Կաթողիկոսի փոխհարաբերությունները ռուսական եւ պարսկական տերությունների հետ, ինչպես նաեւ Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան հոգեւորականների ազգային գործունեությունը:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները