Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ՍԻՐՈՂ ՍԻՐՏԸ

ի գյուղում հայր ու որդի էին ապրում եւ զբաղվում հողագործությամբ: Հող էին մշակում, բանջարեղեն աճեցնում եւ վաճառում դրանք: Սովորաբար բերքն այնքան էլ առատ չէր լինում, բայց բավարար էր ապրուստի համար:

Մի անգամ ոստիկանները հայտնվեցին նրանց տանը, եւ որդուն գողության մեջ մեղադրելով՝ տարան իրենց հետ:

Վշտացած հայրը միայնակ մնաց եւ որդին շուտով նամակ ստացավ նրանից: Հայրը գրում էր, որ ո՛չ ուժ, ո՛չ էլ առողջություն ունի ապագա բերքն աճեցնելու համար: Եվ նույնիսկ հողը փորել եւ կարտոֆիլ տնկել չի կարող: Եվ որքա՜ն լավ կլիներ, եթե որդին իր կողքին լիներ ու օգներ իրեն:

Սովորաբար բարի եւ հոգատար որդին, պատասխան նամակում, վերջին բառերով նախատում էր հորը եւ արգելում որեւէ աշխատանք սկսել բանջարանոցում: Նրա խոսքերով այնտեղ զենք էր թաքցված եւ ոչ մի դեպքում չէր կարելի հողին ձեռք տալ:

Շուտով ոստիկանները կրկին հայտնվեցին գյուղում: Նրանք ծերունու ողջ հողամասը թիզ առ թիզ փորեցին, սակայն, ոչինչ չգտնելով, զայրացած հեռացան: Իսկ հայրը մի նամակ էլ ստացավ որդուց, ուր գրված էր. «Հայրի՛կ, հողն այժմ փորված է, եւ դու կարող ես կարտոֆիլդ տնկել: Այստեղից այսքանը կարող էի անել: Ես քեզ սիրում եմ»:

Երբ սիրում ես ինչ-որ մեկին, միշտ նրան օգնելու միջոց կգտնես:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները