Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

«ՍԵՐԸ ՀԱՄԲԵՐՈՂ Է, ՔԱՂՑՐԱԲԱՐՈ Է, ՍԵՐԸ ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ…»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Օտարք յարեան ի վերայ իմ, եւ հզօրք խնդրեցին զանձն իմ, եւ ոչ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց»:
ՍԱՂՄՈՍ ԾԳ (ԾԴ)

յս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Սարգսի եւ նրա որդի Մարտիրոսի հիշատակը ոգեկոչեց փետրվարի 16-ին:

Սուրբ Սարգիսը թեեւ ծագումով հռոմեացի էր, սակայն մեր Եկեղեցու Սրբերի դասին է պատկանում եւ շատ սիրված է հայ ժողովրդի կողմից: Պատճառը նրա աներեր հավատքն էր Աստծո հանդեպ եւ կյանքը զոհաբերելը հանուն Աստծո ու հավատի, ինչը մեր ժողովրդի համար կյանքի կերպ էր: Սուրբն իր վարքով ու կենցաղով մարդասիրության ու բարեպաշտության բարի օրինակ, կենդանի քարոզ էր բոլորի համար, քանզի իր հավատին էր համապատասխանեցնում գործերը՝ ողորմություն տալով աղքատներին, դարձի բերելով մոլորյալներին, օգնական լինելով բոլորին:

Սուրբ Սարգիսը նախանձախնդիր քրիստոնյա էր, Քրիստոսի ճշմարիտ հետեւորդը, ում համար կյանքը Քրիստոս էր, իսկ մեռնելը՝ շահ: Նա հուշում է, որ հավատքի համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում եւ ճառագում դարերով: Նահատակության լուսե պսակը նա կիսեց իր պատանի որդու եւ 14 զինվորների հետ, ովքեր զոհողության ճանապարհն ընտրեցին, այլ ոչ թե պարգեւները, որոնք խոստանում էին նրանց: Ս. Սարգիսն իր արագավազ ձիով դարեր շարունակ սլանում է երկնքով, իրականություն դարձնում մեր հոգուց բխած երազներն ու իղձերը, իսկ նրա ձիու սմբակի ձայնն ու հետքը լսում եւ տեսնում են արժանավորները, հատկապես՝ սիրահար զույգերը, ովքեր հավատում են Աստծո ամենազորությանը եւ իրենց խնդրանքներով դիմում Սրբի բարեխոսությանը: Սուրբը նաեւ հանդես է գալիս որպես ծննդկանին պահպանող ու պատսպարող ամրակուռ ու անսասան ոգի:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Փետրվարի 15-ին առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, հավաքվել էին երիտասարդներ, ովքեր ի մի էին եկել այն նվիրական երազանքով, թե հայցելով Սուրբ զորավարի բարեխոսությունը եւ ուտելով ավանդական աղաբլիթը (որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի կապ չունի, այն ժողովրդական սովորույթ է միայն), անպայման երազում տեսնելու են նրան ով դառնալու է իրենցից յուրաքանչյուրի կյանքի հավատարիմ ուղեկիցը:

Հավարտ երեկոյան ժամերգության Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանն օրհնեց բոլորին: Վերջում աղաբլիթներ բաժանվեցին նախատոնակին ու երեկոյան ժամերգությանը ներկա հավատացյալներին: Ի դեպ՝ աղաբլիթները սիրով պատրաստել էր եկեղեցու խաչքավոր Հովհաննես Տոնոյանի ընտանիքը:

ԽԱՉԵՐԹ ԴԵՊԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ ԵՎ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 15-ին, մի խումբ երիտասարդներ խաչերթով ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ: Տեղ հասնելով՝ նրանք միացան բարեպաշտ հավատացյալներին եւ ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով տոնի խորհուրդը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Սարգսի տոնը նվիրական է նաեւ երիտասարդների համար քանզի տարիներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ եւ օրհնությամբ, այն հռչակվել է երիտասարդների օրնհության օր:

Օրհնության կարգ կատարվեց Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, այդ թվում եւ Ս. Սարգիս մատուռում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները