Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ
ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տյառնընդառաջը՝ 40-օրյա Քրիստոսի տաճարընծայման տոնը: Տյառնընդառաջը ժողովրդի մեջ լայն տարածում ունեցող տոներից է եւ նշվում է մեծ շուքով ու հանդիսություններով:

Անսովոր հմայք ուներ մանկական անմեղ շուրթերից հնչող Տերունական աղոթքը, որով բացվեց հայտագիրը: Այնուհետեւ խնամքի կենտրոնի բակում, հնավանդ սովորության համաձայն, վառվեց ավանդական խարույկը, որը եկեղեցական ծիսակարգի հետ ոչ մի աղերս չունի: Քրիստոնեական հավատքի լույսով պայծառացած Ս. Գրիգոր Հայրապետը, տեսնելով, որ ժողովրդի կյանքում կրակը նվիրական է դարձել, նախկին կրոնում ի պատիվ Միհր չաստծո կատարվող հրավառությանը, քրիստոնեական հավատքից բխող, հոգեւոր խորհուրդ հաղորդելով, այն կցեց «Քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ ի Տաճարն» տոնին: Ուստի իմանալի ու անտեսանելի տոնի երեւելի ու զգալի մեկնաբանն է դառնում, Տյառնընդառաջի նախօրեին վառվող, խարույկը, ինչն իր հոգեւոր խորհուրդներով վերածվում է քրիստոնեական հավատքի դաստիարակի: Ս. Գրիգոր Տաթեւացին հիշեցնում է, որ «հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»:

Հենց խարույկի շուրջը բոլորեց ուրախ շուրջպարը, ինչը մեծ հրճվանք ու ոգեւորություն պատճառեց ներկաներին: Ոչ ոք չի կարող հերքել, որ հաստատուն է հայ մարդու հավատն առ Տերը, առ Հիսուսի նախանշած Եկեղեցին: Այդ անսահման հավատով է նա, ամեն Տյառնընդառաջի տոնի, գնում եկեղեցի եւ Ս. Խորանին վառվող կանթեղից լույսի իր մասնաբաժինը տանում հարազատ օջախ՝ այն Աստծո լույսով լուսավորելու համար:

Այնուհետեւ ողջույնի խոսք ասաց հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը՝ նշելով, որ նմանատիպ հանդիսությունների օգնությամբ են երեխաների հոգիներում դրոշմվում հայկազյան ազնիվ ցեղին պատկանելու եւ, հայորդու ոգուն բնորոշ, նվիրական այլ զարգացումներ: Տոնի խորհուրդը հանգամանալից բացատրեց խնամքի կենտրոնի քրիստոնեական կրոնի ուսուցչուհի Ալվարդ Կաղզվանցյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները