Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

յառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14- ին: Տոնի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետեւ կատարվում է նախատոնակ, որի ընթացքում երգվում է «Լույս զուարթ» շարականը: Նախատոնակին բնորոշ է եկեղեցու ջահերը, մոմերը կամ ճրագները վառելը՝ որպես օրինակ երեկոյան ժամին Քրիստոսի տաճար գալուն:

Ամեն տարվա նման՝ այս տարի նույնպես Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգության ընթացքում, կատարվեց անդաստանի կարգ: Սուրբ Խաչով եւ Սուրբ Ավետարանով օրհնվեցին երկրի չորս կողմերը, իսկ հավարտ ժամերգության եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը հավատացյալներին հրավիրեց Ս. Հակոբ եկեղեցու բակ, ուր վառվեց ավանդական խարույկը:

Այնուհետեւ ներկաները հրավիրվեցին մասնակցելու ժողովրդական տոնախմբությանը, որը կազմակերպել էր Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը: Խարույկ վառելը եւ նրա շուրջը պտտվելը կամ վրայից ցատկելը Տյառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է: Կրակի վրաից նախ ցատկում են նորապսակները, ապա նրաց հարազատները, բարեկամները: Համարվում է, որ կրակի վրայից ցատկելը հեռու է պահում հիվանդություններից անհաջողություններից եւ վատ երեւույթներից:

Սակայն Տյառնընդառաջի տոնի խարույկն այլ իմաստ ու խորհուրդ ունի: Նախ, ինչպես Գրիգոր Տաթեւացին է բացատրում, ջահեր վառելը խորհրդանշում է Երուսաղեմի բնակիչների` քառասնօրյա Հիսուսին ջահերով ու ճրագներով ընդառաջ դուրս գալը:

Փետրվարի 14-ին՝ Տյառնընդառաջի տոնի ուրախ առիթով, Ս. Հակոբ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գալստյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց եւ տոնի խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները