Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով
եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ԳՈՒՄԱՐՎԵՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

ետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Ազգային- Եկեղեցական Ժողովի Սոցիալական հանձնախմբի առաջին նիստը: Հանձնախմբի ղեկավարը Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է, կոորդինացնողը՝ Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը:

Ժողովի ընթացքում հստակեցվեցին սոցիալական բոլոր այն ոլորտները, որոնցում իր առաքելությունն է իրականացնում եւ կամ պիտի իրականացնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Հանձնախմբի նպատակն է Ազգային-Եկեղեցական ժողովի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սոցիալական ծառայության համապարփակ ուղենշային նախագիծ:

Ժողովական օրվա երկրորդ կեսին հանձնախմբին իր օրհնությունը բերեց նաեւ Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեծապես կարեւորելով եւ բարձր գնահատելով հանձնախմբի անդամների աշխատանքներն ու պատրաստակամությունը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները