Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

5 հունվարի - Ճրագալույց Ս. Ծննդյան: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

6 հունվարի - Տոն Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց Աստվածահայտնության Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն էին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Տ. Եզնիկ քհն. Գալստյանը, Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը, Տ. Փավստոս քհն. Սարգսյանը, Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը, Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը: Հընթացս Սուրբ Պատարագի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Պատարագին ներկա էր Երուսաղեմի միաբան Տ. Արիս եպս. Շիրվանյանը:

13 հունվարի - Տոն անվանակոչության Հիսուս Քրիստոսի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի առիթով, Սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցով եղավ Գյումրու Ս. Մինաս մատուռում, ուր օրվա պատարագիչն ու քարոզխոսը Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանն էր:

14 հունվարի - Տոն Ծննդյան Ս. Հովհաննես Կարապետի: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսավոր թափորով դուրս բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի Ս. Աջը՝ ի երկրպագություն ներկա մեծաթիվ հավատացյալների: Հիշեցնենք, որ մասունքը վաղուց ի վեր պահվում է Ս. Յոթվերք եկեղեցում:

20 հունվարի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

27 հունվարի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Նույն օրը Սրբազան Հայրն այցելեց Ս. Հրեշտակապետաց ռուսական եկեղեցի, ուր պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները