Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ասնամյա մի տղա գնաց մեղքերի խոստովանության: Մանկական ձեռագրով գրոտած թղթի մի կտոր հանեց գրպանից ու սկսեց խոստովանել այն մեղքերը, որ ակնհայտորեն եկեղեցական գրքից էին արտագրվել մայրիկի հսկողության տակ: Այնպես որ հաճախ նույնիսկ արտասանվող խոսքերի իմաստը չէր հասկանում:

- Դու դա գրքից ես արտագրել,- ընդհատեց նրան քահանան,- իսկ իրականում ի՞նչ ամոթալի արարք ես գործել: Ի՞նչն է խանգարում քեզ քնել: Ինչի՞ մասին նույնիսկ հիշելն է տհաճ:

- Ես… Դե, ես… Ես մեր դասարանից մի աղջկա պայուսակի մեջ ջուր լցրեցի: Իսկ մեր բակից մի տղայի էլ ասացի, որ նրա ծնողներն աղքատ են, երբ նա իմ խաղալիք մեքենան խնդրեց խաղալու համար: Նա լաց լինելով հեռացավ: Բացի այդ պարսատիկով աղավնի եմ սպանել: Հենց այնպես սպանեցի: Տղաները ծիծաղում էին, ես էլ՝ նրանց հետ: Չնայած խղճում էի աղավնուն:

- Աստված քեզ ների,- կամացուկ ասաց քահանան,- դու արդեն գիտես, որ ստորություն ես արել: Համադասարանցուցդ ներողություն խնդրիր, բակի տղայից նույնպես: Եվ փորձիր ի սրտե մի լավ խաղալիք նվիրել նրան: Կենդանի արարածներին էլ պետք է խնայել և պաշտպանել չարագործությունից: Դե, ի՞նչ, վերջացրի՞ր, թե էլի բան կա:

- Վերջացրի… Ո՛չ: Մի բան էլ կա… - արցունքները հոսեցին մանկական աչքերից,- տատիկս… Նա գարնանն է մահացել: Նա ինձ սիրում էր, ես էլ՝ նրան: Բայց երբ բարկանում էր ինձ վրա, ես նրա թիկունքում լեզու էի ցույց տալիս: Իսկ այժմ նույնիսկ ներողություն խնդրել չեմ կարող…

- Նրանից չես կարող, բայց Աստծուց կարող ես: Եվ կարծում եմ նա արդեն ներել է քեզ Աստծո ողորմածությամբ: Իսկ դու աղոթիր տատիկիդ հոգու համար, թեկուզ կարճ, բայց ամեն օր աղոթիր, և Աստված քեզ կների:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները