Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ
ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

եկտեմբերի 26-ին Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում ուրախ տրամադրություն էր: Ծիծաղից, ժպիտներից, մանկական ուրախ ճիչերից թնդում էր դահլիճը: Այս ամենին լրացնելու եկավ տոնական միջոցառումը, որը դիտելու համար հավաքվել էին շուրջ 250 երեխաներ:

Նրանց օրը հետաքրքիր ու տոնական դարձնելու էին եկել Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիուտի Գյումրու մասնաճուղի երրորդ կուրսի ուսանողները՝ Հովհաննես Հովհանիսյանի ղեկավարությամբ: Նրանք ներկաների դատին հանձնեցին «Կաղանդ պապն ու խլվլիկները» ուսուցողական ներկայացումը, որն ուղեկցվում էր ուրախ երգերով եւ պարերով:

Կաղանդ պապն ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող մի կերպար էր, որին ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Արեգը, Անտեսը, Անին ու Երան, Փուշը, Իմաստունը, Եղեգը, Ճտպտիկը, Փառփառը, ասպետ Չարմազանը, Հազարանը: Փոքրիկներին խլվլիկների հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթը խորհուրդը տվեց՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն,աշխատասիրություն, համեստություն, գոհունակություն:

Բայց եւ այնպես ներկա փոքրիկները չմնացին առանց նվերի: Այս տարի նույնպես տոնական նախաձեռնություններն իրականացվել էին նորվեգացի բարերար Օլա Օստվեյտի աջակցությամբ: Ներկայացումից հետո փոքրիկներն է՛լ ավելի գոհունակ էին ժպտում, երբ, սրահից դուրս գալիս, կազմակերպիչները նրանց նվիրում էին քաղցրավենիքի պարկեր:

Նորվեգացի բարերարի ֆինասավորմաբ, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով, հիսուն անապահով ընտանիք սննդի պարկեր ստացան:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները